Տպել
01.03.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշակույթի, գիտության, կրթության եւ լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2019 թվականի մարտի 2-5-ը ներառյալ Գրանադա (Իսպանիայի Թագավորություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանը:


01.03.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանին
Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը մարտի 1-ին ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային: Ազգային ժողովի նախագահը, ողջունելով դեսպանին, ընդգծել է երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված բազմադարյա պատմական կապերը, հոգեւոր եւ մշակութային...

01.03.2019
Հովհաննես Իգիթյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորի հետ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը մարտի 1-ին հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Անտոն Ֆրիզենի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը: Զրուցակի...

01.03.2019
Քննարկվել են իրավական ոլորտի բարեփոխումներին առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը եւ հանձնաժողովի անդամները մարտի 1-ին հանդիպել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի, Ֆրանսիայի Պետական խորհրդի պատվիրակության անդամներ Իվ Դուտրիոյի, Իվ Գունե...