National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
01.03.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
01.03.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանին
1 / 5

Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը մարտի 1-ին ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային:

Ազգային ժողովի նախագահը, ողջունելով դեսպանին, ընդգծել է երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված բազմադարյա պատմական կապերը, հոգեւոր եւ մշակութային առնչությունները: Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ նորընտիր խորհրդարանը պատրաստակամ է առավել խորացնելու եւ ամրապնդելու ձեւավորված ավանդական հարաբերությունները:

Օրենսդիր մարմնի ղեկավարը կարեւորել է 2014 թ. սեպտեմբերին Հունաստանի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի ընդունումը: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը նշել է նաեւ, որ 2015 թ. մարտի 24-ին Հայաստանի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն:

Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան, շնորհավորելով Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ, կարեւորել է Հայաստանում սահմանադրական նորմերին համահունչ անցկացված խորհրդարանական ընտրությունները:

Դեսպանը, խոսելով երկու ժողովուրդների բարիդրացիական ամուր կապերի մասին, համատեղ ծրագրերը շարունակելու եւ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

Անդրադառնալով միջխորհրդարանական կապերի զարգացմանը՝ կողմերն ընդգծել են բարեկամական խմբերի, ինչպես նաեւ այլ ձեւաչափերով ակտիվ շփումների ու փոխայցերի անհրաժեշտությունը, ինչը կնպաստի երկկողմ հարաբերությունների առավել ընդլայնմանը:

Զրուցակիցները քննարկել են հայ-հունական բազմոլորտ համագործակցության օրակարգը, կարեւորել մասնավորապես առեւտրատնտեսական կապերի խթանումը՝ ընդգծելով, որ երկկողմ փոխգործակցության զարգացման ու խորացման դեռեւս չիրացված մեծ ներուժ կա: Դեսպանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է հույն գործարարների պատվիրակության այց Հայաստան՝ տնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները քննարկելու համար:

Խոսելով իրականացվող մշակութային եւ կրթական համատեղ ծրագրերից՝ Արարատ Միրզոյանն արժեւորել է հունական կառավարության կողմից տարիներ շարունակ ռազմական եւ քաղաքացիական կրթության ոլորտում ցուցաբերվող աջակցությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարբեր մակարդակներում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձեւաչափով համագործակցության, Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացներին:


01.03.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշակույթի, գիտության, կրթության եւ լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2019 թվականի մարտի 2-5-ը ներառյալ Գրանադա (Իսպանիայի Թագավորություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանը: ...

01.03.2019
Հովհաննես Իգիթյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորի հետ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը մարտի 1-ին հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Անտոն Ֆրիզենի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը: Զրուցակի...

01.03.2019
Քննարկվել են իրավական ոլորտի բարեփոխումներին առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը եւ հանձնաժողովի անդամները մարտի 1-ին հանդիպել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի, Ֆրանսիայի Պետական խորհրդի պատվիրակության անդամներ Իվ Դուտրիոյի, Իվ Գունե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS