Տպել
04.03.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հյուրընկալել են տարբեր երկրների երիտասարդների
1 / 4

Եվրոպական միության «Էրազմուս պլյուս» ծրագրի աջակցությամբ Հայաստանում իրականացվող «Երիտասարդների մասնակցությունն ընտրական գործընթացներին» եւ «Կամավորական աշխատանքի ճանաչման կարեւորությունը» դասընթացների մասնակիցները մարտի 4-ին այցելել են ՀՀ Ազգային ժողով: Նրանց հետ հանդիպել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Կոստանյանն ու  Սարգիս Ալեքսանյանը:

Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով:  Երիտասարդները հետաքրքրվել են մեր երկրում իրականացվող երիտասարդական քաղաքականությունից, ընտրական գործընթացներին նրանց մասնակցությունից: Հարցեր են հնչել կամավորական աշխատանքի կարեւորության, կրթական, տնտեսական եւ տարբեր ոլորտների խնդիրների վերաբերյալ:

Աննա Կոստանյանը կարեւորել է երիտասարդության դերն ու նշանակությունը մեր երկրի զարգացման գործում, ինչպես նաեւ նրանց ներգրավվածությունը տեղի ունեցող հասարակական եւ քաղաքական գործընթացներին:

Սարգիս Ալեքսանյանը նշել է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կարեւորում է Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը տարբեր ոլորտներում:

«Երիտասարդական ակումբների դաշնություն»հասարակական կազմակերպության նախագահ Ատոմ Մխիթարյանը արժեւորել է ընտրական գործընթացին երիտասարդների մասնակցությունը՝ նշելով, որ մեր երկրի երիտասարդության կեսից ավելին է մասնակցում ընտրություններին, իսկ եվրոպական մի շարք երկրներում այն շուրջ 20-30 տոկոս է:

Հյուրերն այցելել են խորհրդարանի թանգարան, եղել ԱԺ նիստերի դահլիճում:


04.03.2019
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
Մարտի 4-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ մարտի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանվել հերթական նիստերի օրակարգային հարցերի քն...

04.03.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտի խնդիրները
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 4-ին գյուղատնտեսության ոլորտի խնդիրները բարձրաձայնելու համար քննարկման էր հրավիրել համայնքապետերի, ֆերմերային եւ ջերմոցային տնտեսությամբ զբաղվող մասնագետների, հասարակական եւ ...

04.03.2019
«Քաղաքացիական գիտակցության զարգացում. եվրասիական տարածաշրջանի պետությունների փորձը» միջազգային գիտակրթական դպրոցի մասնակիցները՝ խորհրդարանում
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը եւ խմբակցության անդամ Վաղարշակ Հակոբյանը մարտի 4-ին հանդիպել են «Քաղաքացիական գիտակցության զարգացում. եվրասիական տարածաշրջանի պետությունների փորձը» միջազգային գիտակրթական դպրոցի մասնակիցներին: Ողջունելով հյուրերին՝ Լիլիթ Մակունցը ներկայացրել է խմբ...

04.03.2019
Նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Մարտի 4-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Եվրասիական տնտեսական ինտեգրման ներկա վիճակն ու արդյունավետության բարձրացման հիմնական ուղղութ...

04.03.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Հայ-ռուսական «Լազարյան ակումբի» երկրորդ նիստին մասնակցելու համար 2019 թվականի մարտի 4-7-ը ներառյալ Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) են գործուղվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Արկադի Խաչատրյանը եւ Ալեքսեյ Սանդիկովը: ՍԾՏՀ ԽՎ աշխատանքային խմբի նիստին մասնակցելու համար 2019 թվականի մարտի 5-7-ը ներառյալ Ստամբուլ (...

04.03.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության Գլխավոր տնօրենին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 4-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության Մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության Գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսին եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Ողջունելով հյուրերին` Արարատ Միրզոյանը նշել է, ...

04.03.2019
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով: ...

04.03.2019
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...