Տպել
06.03.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպանին
1 / 5

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբիին:

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մուհամմադ Իսա Ալ Զաաբիին Հայաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ պաշտոնավարման ընթացքում դեսպանն իր մասնագիտական կարողությունները լավագույնս կծառայեցնի երկու երկրների միջեւ կապերի առավել սերտացմանն ու աշխուժացմանը:

Քաղաքական երկխոսության համատեքստում օրենսդիր մարմնի ղեկավարը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը` ընդգծելով, որ առաջիկայում կձեւավորվի Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ պատգամավորական բարեկամական խումբը:

Անդրադառնալով հայ-էմիրաթական հարաբերություններին` ԱԺ նախագահը առեւտրատնտեսական փոխգործակցությունը խթանելու գործում ընդգծել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը:

«Հայաստանի համար Արաբական Միացյալ Էմիրությունները կարող է պատուհան լինել Ծոցի երկրների հետ փոխգործակցության շրջանակներում, իսկ Հայաստանն իր հերթին Միացյալ Էմիրությունների համար կարող է կամուրջ հանդիսանալ դեպի ԵԱՏՄ երկրներ ու շուկաներ»,-ընդգծել է Արարատ Միրզոյանը:

ՀՀ խորհրդարանի ղեկավարը վստահեցրել է, որ նորընտիր Ազգային ժողովը շարունակելու է արդյունավետ համագործակցությունը երկկողմ հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ:

ԱՄԷ դեսպանը համոզմունք է հայտնել, որ ջանքեր կներդնի երկկողմ հարաբերությունների խթանման հարցում՝ ի նպաստ բարեկամ ժողովուրդների: Նա մեծապես կարեւորել է ԱՄԷ-ի հայ համայնքի դերը երկու երկրների միջեւ համագործակցության ամրապնդման, ինչպես նաեւ մասնակցությունը երկրի զարգացման գործում:

Կողմերն անդրադարձել են տարբեր ոլորտներում համագործակցության առկա ներուժին, մասնավորապես առանձնացրել նորագույն տեխնոլոգիաների, զբոսաշրջության բնագավառները, խոսել գործարարության զարգացման ու ներդրումների իրականացման հարցում մեր երկրում ստեղծված հնարավորությունների եւ ձեւավորված բարենպաստ մթնոլորտի մասին:


06.03.2019
Վահե Էնֆիաջյանը եւ Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են երկու ժողովուրդների միջեւ բազմադարյա կապերը, բարեկամական հար...

06.03.2019
Լենա Նազարյանը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Լենա Նազարյանը կարեւորել է հայ-ռուսական բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների զարգացումը, խոսել միջխորհրդարանական հարթակներո...

06.03.2019
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընթացիկ օրակարգին: Ալեն Սիմոնյանը երկու երկրների միջպետական հարաբերությունների համատեքստում ընդգծել...

06.03.2019
Բաց դաս ՀՀ Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 6-ին խորհրդարան են այցելել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտներն ու ուսուցիչները: Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել ԱԺ հերթական նիստի աշխատանքին: Այնուհետեւ նրանց հետ հանդիպել եւ բաց դաս է անցկացրել ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինք...

06.03.2019
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը մարտի 6-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քննարկելով  «ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի  արտահերթ ընտրությունների մասին» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդումը: Պատգամավորներ Համազասպ Դանիելյանն ու Վահագն Հովակիմյանն...