Տպել
06.03.2019
Վահե Էնֆիաջյանը եւ Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են երկու ժողովուրդների միջեւ բազմադարյա կապերը, բարեկամական հարաբերությունների առավել խորացման ու ընդլայնման կարեւորությունը:

ԱԺ փոխնախագահը կարեւորել է միջխորհրդարանական փոխգործակցությունն ու միջազգային հարթակներում համատեղ աշխատանքը: Նա պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում աջակցել երկկողմ կապերի առավել զարգացմանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հայ-ռուսական բազմոլորտ օրակարգի շրջանակում քննարկումները՝ հաճախակի դարձնելով հանդիպումները: