Տպել
07.03.2019
Լենա Նազարյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանին
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը մարտի 7-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին:

Ողջունելով դեսպանին` Լենա Նազարյանը նշել է, որ հայ-չինական բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, դրանք գալիս են դեռեւս Մեծ մետաքսի ճանապարհի ժամանակաշրջանից: Ըստ ԱԺ փոխնախագահի` Հայաստանը կարեւորում է Չինաստանի հետ փոխգործակցության զարգացումը եւ խորացումը տարբեր ոլորտներում:

Խոսելով երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացումից` Լենա Նազարյանը վստահեցրել է, որ միջխորհրդարանական հարաբերությունների գործում մեծ դեր կունենա Ազգային ժողովում առաջիկայում ստեղծվելիք հայ-չինական բարեկամության խումբը:

ԱԺ փոխնախագահը նշել է, որ մեծ է դեսպանատան դերակատարությունը հայ-չինական կապերի զարգացման եւ տարբեր ծրագրերի իրականացման գործում:

ՀՀ-ում Չինաստանի դեսպանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ինչպես միջխորհրդարանական, այնպես էլ տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդմանը: Թիան Էրլունը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանում շուրջ 2000 երիտասարդ ուսումնասիրում է չինարենը եւ մշակույթը: Դեսպանն անդրադարձել է նաեւ Չինաստանում ուսանելու նպատակով հատկացվելիք կրթաթոշակներին:

Զրուցակիցները կարեւորել են համագործակցությունը մշակութային, կրթական, առեւտրատնտեսական, հումանիտար բնագավառներում` նշելով, որ ավելացել է երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալը: Ըստ Լենա Նազարյանի՝ հարաբերություններն անհրաժեշտ է զարգացնել նաեւ զբոսաշրջության ոլորտում:
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...