Տպել
09.03.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակի գլխավորած պատվիրակությանը
1 / 10

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 9-ին ընդունել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի երկրորդ փոխխոսնակ Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը:

Օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր է գնահատել Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի հայանպաստ գործունեությունն ինչպես Շվեդիայում, այնպես էլ միջազգային խորհրդարանական հարթակներում, այդ թվում` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում:

Արարատ Միրզոյանը կարեւորել է Շվեդիայի հետ փոխշահավետ համագործակցությունը` նշելով, որ վերջին տարիներին հարաբերությունների զարգացման դրական դինամիկա է նկատվում, այդ թվում` միջխորհրդարանական կապերի խորացման առումով: Այս համատեքստում ԱԺ նախագահը նշել է, որ ձեւավորման փուլում է Հայաստան-Շվեդիա բարեկամական խումբը:

Անդրադառնալով Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին` Արարատ Միրզոյանը կարեւորել է ԵՄ անդամ երկրների կողմից փաստաթղթի հնարավորինս արագ վավերացումը: Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Արեւելյան գործընկերության 10-ամյակին ընդառաջ Շվեդիայում համաձայնագրի վավերացման ներպետական գործընթացը շոշափելի հանգրվանի կհասնի: Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակն այս առթիվ նշել է, որ վավերացման գործընթացն իրականացվում է իր երկրի ներքին ընթացակարգերին համապատասխան եւ հավաստիացրել, որ խորհրդարանի կողմից վավերացումը չի ուշանա:

Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Շվեդիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման, ինչպես նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ունեցած դիրքորոշման համար:

Օրենսդիր մարմնի ղեկավարն իր խոսքում բարձր է գնահատել Շվեդիայի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններից առաջ «Հայաստանի ընտրական գործընթացներին աջակցություն» ծրագրին:

Լոտտա Յոնսոն Ֆորնարվեն Արարատ Միրզոյանին է փոխանցել Շվեդիայի խորհրդարանի նախագահի՝ Շվեդիա այցի պաշտոնական հրավերը:

Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակը եւս կարեւորել է երկկողմ կապերի ընդլայնումը, միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացումը, ներկայացրել իր երկրի խորհրդարանում իրականացված հայանպաստ միջոցառումները:

Լոտտա Յոնսոն Ֆորնարվեն ողջունել է 2018 թ. Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացները եւ իրականացվող բարեփոխումները՝ նշելով, որ հայ ժողովուրդը խաղաղ ձեւով կարողացավ դրական փոփոխություններ իրականացնել:

Արարատ Միրզոյանը Լոտտա Յոնսոն Ֆորնարվեին հայ-շվեդական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգեւատրել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով:


09.03.2019
Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Շվեդիայի Թագավորության խորհրդարանի երկրորդ փոխխոսնակ Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ մարտի 9-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Լոտտա Յոնսոն Ֆորնարվեն ծաղկեպսակ է դրել Հայոց մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող հուշ...