Տպել
11.03.2019
Քննարկվել են միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր
1 / 6

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը մարտի 11-ին հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ հանձնաժողովի նախագահը կարեւորել է հայ-ռուսական բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների զարգացումը, ընդգծել երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների միջեւ համագործակցության անհրաժեշտությունը: Մանե Թանդիլյանը դեսպանին ներկայացրել է իր ղեկավարած հանձնաժողովի գործունեության ուղղությունները, աշխատակարգը:

Երկու երկրների միջպետական հարաբերությունների համատեքստում ՌԴ դեսպանը գնահատել է միջխորհրդարանական հարաբերությունների առկա մակարդակը:

Բարեկամ ժողովուրդների հարաբերությունների առավել խորացման հարցում Մանե Թանդիլյանը կարեւորել է դեսպանի գործուն մասնակցությունն ու աջակցությունը: Հանձնաժողովի նախագահը դեսպանին նաեւ իր մտահոգությունն է հայտնել որոշ ռուս պատգամավորների՝ փետրվարի 26-ին Բաքվում կազմակերպված հակահայկական միջոցառման մասնակցության առնչությամբ:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների տնտեսական, քաղաքական վիճակին վերաբերող հարցեր:

Նույն օրը Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի մասին՝ Մխիթար Հայրապետյանը կարեւորել է միջխորհրդարանական փոխգործակցության խորացումը: Ներկայացնելով հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունները՝ նա առանձնակի ընդգծել է օրենսդիր մարմինների միջեւ փոխշահավետ համագործակցությունը ոլորտային հարցերի շուրջ:

Հանձնաժողովի նախագահը դեսպանի մասնակցությունն ու աջակցությունն է ակնկալել երկու խորհրդարանների հարաբերությունների առավել խորացման հարցում:

Սերգեյ Կոպիրկինը ներկայացրել է առաջիկայում նախատեսվող միջոցառումներն ու կարեւորել դրանցում Ազգային ժողովի մասնակցությունը:


11.03.2019
«ՆԱՏՕ ԽՎ-ի ծրագրերին Հայաստանի մասնակցությունը կնպաստի մեր երկրում քաղաքականության կայուն առաջընթացին, ժողովրդավարական եւ համակարգային բարեփոխումներին». Ալեն Սիմոնյան
Մարտի 11-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղեկալ Ալեն Սիմոնյանը եւ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանդիպել են Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հետ: Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի մասնա...

11.03.2019
Աշխատանքային քննարկում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
Մարտի 11-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հրավերով խորհրդարան էր այցելել ՀՀ առողջապահության նախարարը: Արսեն Թորոսյանը պատասխանել է պատգամավորների՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող՝ որոշ թեմաների վերաբերող հարցերի: Պատգամավորները հետաքրքրվել են օ...

11.03.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 11-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում Ամերիկայի հայկական...

11.03.2019
Մամուլի ասուլիսի հրավեր
Մարտի 12-ին՝ ժամը 15:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Անուշ Բեղլոյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն Ստամբուլում տեղի ունեցած ՍԾՏՀ ԽՎ աշխատաժողովի վերաբերյալ: ...

11.03.2019
Կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ մարտի 13-ին` ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:   ...

11.03.2019
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 9:30-ին կայանալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...