ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը մարտի 12-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին:
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ փոխգործակցության օրակարգի առաջմղմանն առնչվող հարցերի:
Ալեն Սիմոնյանը կարեւորել է երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել զարգացումն ու միջխորհրդարանական կապերի խորացումը: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակը տեղեկացրել է, որ շուտով կձեւավորվի Հայաստան-Ղազախստան բարեկամական խումբը, որն ակտիվ դերակատարություն կունենա փոխադարձ կապերի ընդլայնման գործում: ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է միջխորհրդարանական կառույցներում պատվիրակությունների համագործակցված աշխատանքին, այս հարցում կարեւորել երկկողմ հետաքրքրություն ունեցող խնդիրներում միմյանց աջակցելը:
Անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: Ալեն Սիմոնյանը, անընդունելի համարելով մեր հարեւան պետության կողմից խաղաղության հաստատմանը խոչընդոտող կոչերը եւ ռազմատենչ հռետորաբանությունը, ընդգծել է, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի կարող լինել: Դեսպանն իր հերթին կարեւորել է հակամարտությունների խաղաղ կարգավորումը:
Թիմուր Ուրազաեւը խոսել է ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի հետ փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ, ներկայացրել երկու ինտեգրացիոն ուղղություններում իր երկրի առաջնահերթությունները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտներում երկկողմ կապերի ընդլայնմանը վերաբերող հարցերի:
Հայ եւ չեխ խորհրդարանականները քննարկել են երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը մարտի 12-ին հանդիպել են ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում Հայաստան այցելած Չեխիայի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների, պա...
«Այցը Ստամբուլ եւ ՍԾՏՀ ԽՎ-ում աշխատակարգային քննարկումը գնահատում եմ արդյունավետ». Անուշ Բեղլոյան
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Անուշ Բեղլոյանը մարտի 12-ին հրավիրած մամուլի ասուլիսում մանրամասներ է ներկայացրել մարտի 5-7-ը Ստամբուլում տեղի ունեցած ՍԾՏՀ ԽՎ աշխատաժողովի վերաբերյալ: Բանախոսը նշել է, որ քննարկվել են աշխատակարգային եւ կազմ...
Տեղի է ունեցել գիտափորձագիտական խորհրդի աշխատանքային խմբի անդրանիկ նիստը
Մարտի 12-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին կից գիտափորձագիտական խորհրդի աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, քաղաքացիական հասարակության եւ միջազգային կառույցների, ՀԿ-ների, Եվրասիական փորձագիտական ա...
Լենա Նազարյանը հյուրընկալել է մեր երկրում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը մարտի 12-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին: Բարձր գնահատելով հայ-ղազախական առկա հարաբերությունները՝ ԱԺ փոխնախագահը կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը եւ այդ հարցում բար...
Քննարկվել են հայ-ղազախական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը մարտի 12-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին: ՀՀ ԱԺ փոխնախագահը, դրական գնահատելով հայ-ղազախական ներկա հարաբերությունները, կարեւորել է միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը եւ այդ հարցում բարեկամա...
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահի հանդիպումները խորհրդարանում
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը մարտի 12-ին հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երի...
Քննարկվել են հայ-գերմանական համագործակցությանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մարտի 12-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի, Գերմանական վերահսկողական խորհրդի անդամ Ռայնոլդ Ռոբենի, Ֆրիդրիխ Էբերտ ...
Բյուջետային գործընթացին նվիրված սեմինար Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ պատգամավորները մասնակցել են ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի նախաձեռնությամբ մարտի 12-ին կազմակերպված «Ծրագրային բյուջետավորումը եւ դրա ներդրումը ՀՀ-ում» եւ «ՀՀ բյուջետային գործընթաց» թեմաներով սեմինարին: ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը նշե...
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 12-ի արտահերթ նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ քննարկել է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելո...
Արարատ Միրզոյանի ուղերձը Վրաստանի խորհրդարանի նախագահին՝ երկրում պառլամենտարիզմի ձեւավորման 100-ամյակի կապակցությամբ
«Մեծարգո պարոն Իրակլի Կոբախիձե, իմ եւ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների անունից սրտանց շնորհավորում եմ Վրաստանում առաջին օրենսդիր մարմնի` Հիմնադիր ժողովի ձեւավորման մեկդարյա տարեդարձի առթիվ: Հարյուր տարի առաջ մեր երկու երկրները գրեթե միաժամանակ հռչակեցին երկար սպասված անկախությունը եւ սկիզբ դր...
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի էկոնոմիկայի եւ ֆինանսների, վերահսկիչ բյուջետային, տեղեկատվության, մշակույթի, տուրիզմի եւ սպորտի, գիտության եւ կրթության հարցերով մշտական հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար 2019 թ. մարտի 13-15-ը ներառյալ Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ՀՀ...