ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը մարտի 14-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քլեր Հաթչինսոնին:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է մարտի 11-18-ը Երեւանում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում անցկացվող հանդիպումները՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը համատեղ հետաքրքրություն առաջացնող մի շարք բնագավառներում:
Լենա Նազարյանն անդրադարձել է Հայաստանում գենդերային հավասարության խնդիրներին եւ իրականացված քայլերին: Նա նշել է, որ Ընտրական օրենսգրքով կանանց ներգրավվածության քվոտան ընտրական ցուցակներում 25 տոկոս է, սակայն առաջիկայում նախատեսվող փոփոխություններում ակնկալվում է այն բարձրացնել մինչեւ 30 տոկոսի:
ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է մասնավորապես սահմանամերձ տարածքներում կանանց տնտեսական եւ սոցիալական զարգացման խնդիրները, տեղահանված կանանց հատուկ պաշտպանվածությանը, խաղաղապահ առաքելություններում կանանց ընդգրկմանը, պաշտպանության համակարգում կանանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը:
Լենա Նազարյանն անդրադարձել է նաեւ ՀՀ Ազգային ժողովի եւ կանանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների միջեւ վերջերս կնքված փոխըմբռնման հուշագրին, որով ստեղծվեց համագործակցության հարթակ:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Քլեր Հաթչինսոնը գնահատել է Հայաստանի մասնակցության պատրաստակամությունը խաղաղապահ եւ մարդասիրական առաքելություններում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կարեւորել է Հայաստանի կողմից իրականացված քայլերն ուղղված կանանց իրավունքների պաշտպանությանը:
Քննարկվել են Հայաստանում աշխատողների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր
Մարտի 14-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ)` աշխատանքի վարչարարության, աշխատանքի տեսչության, աշխատանքի անվտանգության եւ առողջության պահպանման հարցերով տարածաշրջանային համակարգող Վալենտին Մոկանուի, ԱՄԿ գլխամասի...
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 14-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլյա Լյովոչկինային եւ Անդրեյ Շիրցելին: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը հաջողություն է մաղթել համազեկուցողներին իրենց առաքելության ...
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հանդիպումները խորհրդարանում
Փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլյա Լյովոչկինան եւ Անդրեյ Շիրցելը մարտի 14-ին հանդիպումներ են ունեցել խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Հանդիպումներին...
Արարատ Միրզոյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 14-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումն ընթացել է ընդլայնված կազմով: Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավո...
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը մարտի 14-ին շարունակել է ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստի աշխատանքը եւ քննարկել օրակարգային երկու նախագծերը: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլագիաների նախարար Հակոբ Արշակյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմա...