ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 15-ին ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Շպոլյարիչ Էգգերի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կողմից իրականացվող աջակցման ծրագրերը, որոնք մեծ դեր ունեն Հայաստանի զարգացման գործում: Օրենսդիր մարմնի ղեկավարը մասնավորապես ընդգծել է ընտրությունների կազմակերպման գործընթացում ցուցաբերված օժանդակությունը, հետագա համագործակցության համատեքստում կարեւորել ԱԺ ծրագրերին ուղղված փոխգործակցությունը:
Արարատ Միրզոյանն առաջնահերթ է համարել խորհրդարանի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը` այդ թվում փորձագիտական եւ աշխատակազմի ունակությունների բարելավումը: ԱԺ նախագահն ընդգծել է խորհրդարանական վերահսկողության կարեւորությունը՝ օգտակար համարելով միջազգային փորձի ուսումնասիրումը:
Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության օրակարգը՝ մասնավորապես ընդգծելով իրականացվող բարեփոխումների անհրաժեշտությունը:
Միրյանա Շպոլյարիչ Էգգերը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանում կայացած ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրությունների եւ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Նա ողջունել է մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումները, անդրադարձել ՄԱԶԾ-ի եւ Հայաստանի խորհրդարանի համագործակցությանը, դիտարկել հիմնական առաջնահերթությունները՝ ուղղված երկրում իրականացվող գործընթացներին ու զարգացման ծրագրերին:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր, պատրաստակամություն հայտնել խորացնելու համագործակցությունը տարբեր ուղղություններով:
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 15-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին: Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Իտալիայի հետ դինամիկ զարգացող բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են մեր երկու ժողովուրդների դարավոր հարո...
Աժ արտաքին հարաբերությունների մշտական հաձնաժողովում տեղի է ունեցել փակ ձեւաչափով քննարկում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում մարտի 15-ին տեղի է ունեցել փակ ձեւաչափով քննարկում՝ հանձնաժողովի անդամների եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ: Քննարկմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ԱԺ պետակ...
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Գերմանիա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 18-21-ը պաշտոնական այցով կլինի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Այցի օրակարգն ընդգրկում է խորհրդարանի ղեկավարի հանդիպումները Բունդեսթագի նախագահ Վոլգանգ Շոյբլեի, Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուի, Գերմանիա-Հարավային ...
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2019 թվականի մարտի 18-20-ը ներառյալ Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը: ...