Տպել
18.03.2019
Մեկնարկել են ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հանդիպումները Գերմանիայում
1 / 11

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը, որը պաշտոնական այցով մարտի 18-21-ը գտնվում է Գերմանիայում, մարտի 18-ի առավոտյան հանդիպում է ունեցել Բեռլինի Ներկայացուցիչների  պալատի փոխնախագահի եւ անդամների հետ:

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը եւս մեկ անգամ ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները եւ սպասվող բարեփոխումների օրակարգը: Պատվիրակությունների անդամները տեղեկատվություն են փոխանակել օրենսդիրների աշխատանքին վերաբերող մի շարք ոլորտների վերաբերյալ: Ի թիվս այլ հարցերի՝ Արարատ Միրզոյանը գործընկերների հետ քննարկել է նաեւ Բեռլինի դպրոցների դասագրքերում Հայոց ցեղասպանությանն անդրադարձող դիդակտիկ նյութերի ներառման հարցը:
 
Հայկական պատվիրակությունն աշխատանքային ճաշի ընթացքում հանդիպել է Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի ղեկավար Յոհաննես Կարսի, խմբի անդամներ Ալբերթ Վայլերի, Շտեֆան Քոտրեի, Հելին Եվրիմ Զոմերի, Մարկ Հելֆրիխի, Անտոն Ֆրիզենի եւ Վալդեմար Հերդթի հետ: Գերմանական կողմի ներկայացուցիչները նշելեն, որ Թավշյա հեղափոխությունից հետո Բունդեսթագի պատգամավորների շրջանում մեծացել է հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, ինչին նպաստել է նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան:

Զրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը եւս մեկ անգամ վերահաստատելէ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ նշելով, որ Եվրոպական Միության հետ հարաբերությունների խորացման համատեքստում կարեւոր դեր ունի ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը ԵՄ անդամ երկրների կողմից, որը ապրիլի 4-ին երկրորդ ընթերցմամբ պիտի քննարկվի Գերմանիայի խորհրդարանում:

Պատվիրակության անդամ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձ է կատարել Ղարաբաղյան հիմնախնդրին՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը ստեղծված իրավիճակի առնչությամբ եւ վերահաստատելով հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ՀՀ  դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: 
  
Խոսելով հակամարտության կարգավորման վեաբերյալ՝ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն  ընդգծել է Հարավային Կովկասում ժողովրդավարացման գործընթացների կարեւորությունը՝ հույս հայտնելով, որ գերմանացի գործընկերները առավել ուշադիր կգտնվեն Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման դրսեւորումների նկատմամբ: 
  
Անդրադառնալով երկու երկրների տնտեսական հարաբերությունների խորացման հնարավորություններին՝ գերմանացի գործընկերներին ներկայացվել են Հայաստանում սպասվող տնտեսական բարեփոխումները, որոնք կբարձրացնեն մեր երկրի տնտեսական գրավչությունը:

Աշխատանքային ճաշից հետո Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ծաղիկներ է տեղադրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ:


18.03.2019
Հանդիպում կինոոլորտի ներկայացուցիչների հետ
ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Աննա Կոստանյանի նախաձեռնությամբ մարտի 18-ին ՀՀ Ազգային ժողովում կազմակերպվել էր հանդիպում-քննարկում կինոոլորտի ներկայացուցիչների հետ:...

18.03.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ողջույնի խոսքը Բեռլինի խորհրդարանում
Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 18-ին ողջույնի խոսքով հանդես է եկել Բեռլինի խորհրդարանում. «Մեծարգո տիկին փոխնախագահ, հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ հետ հանդիպման եւ Բեռլինի խորհրդ...

18.03.2019
Լուսաբանման հրավեր
Մարտի 19-ին` ժամը 11:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա Գնման ընթացակարգերի կիրառման հնարավորություններին եւ ՀԲ վարկային ծրագրերի տեսանկյունից դրանց ներդաշնակեցման հեռանկարներին վերաբերող աշխատանքային քննարկում:   ...