ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 19-ին հյուրընկալել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության արեւելյան հարեւանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահը Եվրամիության գործընկերներին է ներկայացրել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացի վերաբերյալ մանրամասներ:
Լոուրենս Մերեդիթն իր ղեկավարած գերատեսչության լիազորությունների շրջանակում պատրաստակամություն է հայտնել փորձագիտական աջակցություն ցուցաբերել խորհրդարանին եւ հանձնաժողովին՝ մասնավորապես ԵՄ ինստիտուցիոնալ համագործակցության «Թուինինգ» եւ «Թաիեքս» գործիքների միջոցով համաձայնագրի կիրարկումը հնարավորինս արագ իրականացնելու համար:
Կողմերն անդրադարձել են նաեւ Արեւելաեվրոպական եւ Արեւմտաբալկանյան երկրների եվրաինտեգրման փորձին ու դրա՝ Հայաստանի համար ուսանելի եւ կիրառելի կողմերին :
Մտքեր են փոխանակվել միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ, կարեւորվել է խորհրդարանական կապերի խորացումն ու այդ ուղղությամբ կատարվելիք աշխատանքները:
ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման համատեքստում Արման Եղոյանն անդրադարձել է Հայաստանի անհետաձգելի առաջնահերթություններին՝ կարեւորելով Եվրամիության աջակցությունը՝ մասնավորապես ենթակառուցվածքների, ճանապարհաշինության, ջրամբարաշինության եւ Էներգետիկայի ոլորտների զարգացմանը: Անդրադարձ է կատարվել վերջերս Եվրամիության կողմից մշակված եւ արեւելյան գործընկերության բոլոր 6 երկրները ներառող ենթակառուցվածքների զարգացման ծրագրին. քննարկվել են ծրագրի հայաստանյան մասի իրականացման հեռանկարներն ու մանրամասները:
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը, որը պաշտոնական այցով մարտի 18-21-ը գտնվում է Գերմանիայում, մարտի 19-ին հանդիպում է ունեցել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Բունդեսթագի նախագահն իր ողջույնի խոսքում նշել է, որ Գերմանիայում մեծ ոգեւորությամբ են հետեւել 20...
Լուսաբանման հրավեր
Մարտի 20-ին` ժամը 15:30-ին, ԱԺ 314 սրահում (2-րդ մասնաշենք) ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում տեղի կունենա հանդիպում Հայաստանի մշակույթի գործիչների հետ: ...
Լուսաբանման հրավեր
Մարտի 20-ին` ժամը 11:00-ին, ԱԺ 214 սրահում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենա աշխատանքային քննարկում` տարադրամի փոխանակման կետերի, դիլերների, գրավատների գործունեության վերաբերյալ: ...
Խորհրդարան է այցելել Համաշխարհային Բանկի գնումների հարցերով պատվիրակությունը
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանի նախաձեռնությամբ մարտի 19-ին տեղի է ունեցել Գնման ընթացակարգերի կիրառման հնարավորություններին եւ ՀԲ վարկային ծրագրերի տեսանկյունից դրանց ներդաշնակեցման հեռանկարներին վերաբերող աշխատանքային քննարկում: Կ...
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 19-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Ողջունելով դեսպանին` ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ եւ վրացի ժողովուրդների հարաբերությունները, կարեւորել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ օրերս Հայաստան կատարած պաշտո...
Քննարկվել է Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 19-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել է գործադրի հավանությանն արժանացած` ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի՝ արդարադատության ոլորտին վերաբերող մասը: ՀՀ արդարադատության նախ...
Հայաստանում Վրաստանի դեսպանին հյուրընկալել է Լենա Նազարյանը
Մարտի 19-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը հանդիպել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Լենա Նազարյանը կարեւորել է երկու ժողովուրդների բարեկամությունը` անհրաժեշտ համարելով հայ-վրացական կապերի առավել զարգացումն ու ընդլայնումը հնարավոր բոլոր ուղղություններով: Այդ հա...
Քննարկվել են հայ-վրացական հարաբերություններին վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը մարտի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանն ընդգծել է դարերի պատմություն ունեցող ժողովուրդների միջեւ ձեւավորված բարեկամական եւ սերտ հարաբերություն...
Գնման ընթացակարգերի կիրառման հնարավորություններին եւ ՀԲ վարկային ծրագրերի տեսանկյունից դրանց ներդաշնակեցման հեռանկարներին վերաբերող աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակում
Գնման ընթացակարգերի կիրառման հնարավորություններին եւ ՀԲ վարկային ծրագրերի տեսանկյունից դրանց ներդաշնակեցման հեռանկարներին վերաբերող` ժամը 11:00-ին կայանալիք աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...