ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 19-ին հյուրընկալել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության արեւելյան հարեւանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահը Եվրամիության գործընկերներին է ներկայացրել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացի վերաբերյալ մանրամասներ:
Լոուրենս Մերեդիթն իր ղեկավարած գերատեսչության լիազորությունների շրջանակում պատրաստակամություն է հայտնել փորձագիտական աջակցություն ցուցաբերել խորհրդարանին եւ հանձնաժողովին՝ մասնավորապես ԵՄ ինստիտուցիոնալ համագործակցության «Թուինինգ» եւ «Թաիեքս» գործիքների միջոցով համաձայնագրի կիրարկումը հնարավորինս արագ իրականացնելու համար:
Կողմերն անդրադարձել են նաեւ Արեւելաեվրոպական եւ Արեւմտաբալկանյան երկրների եվրաինտեգրման փորձին ու դրա՝ Հայաստանի համար ուսանելի եւ կիրառելի կողմերին :
Մտքեր են փոխանակվել միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ, կարեւորվել է խորհրդարանական կապերի խորացումն ու այդ ուղղությամբ կատարվելիք աշխատանքները:
ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման համատեքստում Արման Եղոյանն անդրադարձել է Հայաստանի անհետաձգելի առաջնահերթություններին՝ կարեւորելով Եվրամիության աջակցությունը՝ մասնավորապես ենթակառուցվածքների, ճանապարհաշինության, ջրամբարաշինության եւ Էներգետիկայի ոլորտների զարգացմանը: Անդրադարձ է կատարվել վերջերս Եվրամիության կողմից մշակված եւ արեւելյան գործընկերության բոլոր 6 երկրները ներառող ենթակառուցվածքների զարգացման ծրագրին. քննարկվել են ծրագրի հայաստանյան մասի իրականացման հեռանկարներն ու մանրամասները:
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...