National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
19.03.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
19.03.2019
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 19-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Ողջունելով դեսպանին` ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ եւ վրացի ժողովուրդների հարաբերությունները, կարեւորել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ օրերս Հայաստան կատարած պաշտոնական այցը:

Զրուցակիցներն անդրադարձել են  երկու երկրների համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերի, անհրաժեշտ համարել  միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը, առանձնակի նշանակություն վերապահել միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցությանը:

Խոսելով տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ՝ Ալեն Սիմոնյանը կարեւորել է անվտանգության ապահովմանն  ուղղված Վրաստանի  դերակատարությունը՝ ընդգծելով, որ ցանկացած անկայունություն կործանարար կարող է լինել բոլոր կողմերի համար:

Դեսպան Գիորգի Սագանելիձեն եւս ընդգծել է տարածաշրջանային հակամարտությունները  խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը՝ անկախ դրանց տարբերություններից:

Կողմերն անհրաժեշտ են համարել  զարգացնել եւ ամրապնդել երկու երկրների կապերն ինչպես միջխորհրդարանական, այնպես էլ այլ ոլորտներում: Առանձնապես կարեւորվել է  էներգետիկ բնագավառում  փոխգործակցության ամրապնդումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Սագանելիձեն տեղեկացրել է, որ ամռան ամիսներին պաշտոնական այցով Հայաստան է նախատեսում այցելել Վրաստանի խորհրդարանի նախագահը:
 


19.03.2019
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը, որը պաշտոնական այցով մարտի 18-21-ը գտնվում է Գերմանիայում, մարտի 19-ին հանդիպում է ունեցել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Բունդեսթագի նախագահն իր ողջույնի խոսքում նշել է, որ Գերմանիայում մեծ ոգեւորությամբ են հետեւել 20...

19.03.2019
Լուսաբանման հրավեր
Մարտի 20-ին` ժամը 15:30-ին, ԱԺ 314 սրահում (2-րդ մասնաշենք) ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում տեղի կունենա հանդիպում Հայաստանի մշակույթի գործիչների հետ: ...

19.03.2019
Լուսաբանման հրավեր
Մարտի 20-ին` ժամը 11:00-ին, ԱԺ 214 սրահում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենա աշխատանքային քննարկում` տարադրամի փոխանակման կետերի, դիլերների, գրավատների գործունեության վերաբերյալ:   ...

19.03.2019
Խորհրդարան է այցելել Համաշխարհային Բանկի գնումների հարցերով պատվիրակությունը
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանի նախաձեռնությամբ մարտի 19-ին տեղի է ունեցել Գնման ընթացակարգերի կիրառման հնարավորություններին եւ ՀԲ վարկային ծրագրերի տեսանկյունից դրանց ներդաշնակեցման հեռանկարներին վերաբերող աշխատանքային քննարկում: Կ...

19.03.2019
Կարեւորվել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացումը
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 19-ին հյուրընկալել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության արեւելյան հարեւանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակությա...

19.03.2019
Քննարկվել է Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 19-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել է գործադրի հավանությանն արժանացած` ՀՀ Կառավարության ծրագրի  կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի՝ արդարադատության ոլորտին վերաբերող մասը: ՀՀ արդարադատության նախ...

19.03.2019
Հայաստանում Վրաստանի դեսպանին հյուրընկալել է Լենա Նազարյանը
Մարտի 19-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը հանդիպել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Լենա Նազարյանը կարեւորել է երկու ժողովուրդների բարեկամությունը` անհրաժեշտ համարելով հայ-վրացական կապերի առավել զարգացումն ու ընդլայնումը հնարավոր բոլոր ուղղություններով: Այդ հա...

19.03.2019
Քննարկվել են հայ-վրացական հարաբերություններին վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը մարտի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանն ընդգծել է դարերի պատմություն ունեցող ժողովուրդների միջեւ ձեւավորված բարեկամական եւ սերտ հարաբերություն...

19.03.2019
Գնման ընթացակարգերի կիրառման հնարավորություններին եւ ՀԲ վարկային ծրագրերի տեսանկյունից դրանց ներդաշնակեցման հեռանկարներին վերաբերող աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակում
Գնման ընթացակարգերի կիրառման հնարավորություններին եւ ՀԲ վարկային ծրագրերի տեսանկյունից դրանց ներդաշնակեցման հեռանկարներին վերաբերող` ժամը 11:00-ին կայանալիք  աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

19.03.2019
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS