ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը մարտի 21-ին հանդիպել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունու հետ:
Կոմպոզիտորը խոսել է ազատ ստեղծագործողների, արվեստագետների խնդիրների մասին, մտահոգություն հայտնել հարկային վարչարարության վերաբերյալ` նշելով, որ այն խոչընդոտում է վերջիններիս աշխատանքի բնականոն իրականացմանը: Այս համատեքստում Վահան Արծրունին ընդգծել է համապատասխան օրենսդրական կարգավորումների անհրաժեշտությունը: Նա նաեւ անդրադարձել է մշակութային միջոցառումների` զանգվածային լրատվության միջոցներով լուսաբանման կարեւորությանը` այս հարցում անհրաժեշտ համարելով պետության աջակցությունը:
Զրուցակիցները քննարկել են նաեւ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներին վերաբերող, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Զաարլանդ երկրամասի խորհրդարանում եւ համալսարանում
Մարտի 18-21-ը պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 21-ին աշխատանքային հանդիպումներ է ունեցել Զաարլանդի համալսարանում եւ Զաարլանդ երկրամասի խորհրդարանում: Զաարլանդի համալսարանում հայկական պատվիրակության անդամները ծ...
Տեղի են ունեցել ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
Մարտի 21-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանի նախագահությամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթե...
Քննարկվել են ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքների արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր
Հայաստանում Միջազգային հանրապետական ինստիտուտը «Հայաստանում ընտրական գործընթացների եւ քաղաքական հաշվետվողականության ամրապնդման ծրագրի» շրջանակներում մարտի 21-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների հետ կազմակերպել էր խորհրդակցություն: Վերջինս անցկացրել...
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` 15:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 15:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հանդիպումները՝ Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում
Գերմանիայում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 20-ին հանդիպումներ է ունեցել Միջազգային քաղաքականության եւ անվտանգության ինստիտուտում (SWP), որից հետո հանդիպել է Արտաքին գերատեսչության Եվրոպայի գծով պետնախարար Միխայել Ռոթի հետ: Հանդիպմա...
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 13:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակացույց
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով` 19.03.2019, Ժամը 10:00, 314 սենյակ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով` 20.03.2019, Ժամը 12:00, 414 սենյակ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով` 20.03.2019, Ժամը 14:00, 214...