Տպել
23.03.2019
Համապետական շաբաթօրյակ` խորհրդարանականների եւ ԱԺ աշխատակազմի մասնակցությամբ
1 / 12

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պատգամավորները, աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներն իրենց մասնակցությունն  են ունեցել մարտի 23-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակին:

ԱԺ ներկայացուցիչները մաքրման, հողի փխրեցման, խոտածածկ տարածքների բարեկարգման աշխատանքներ եւ ծառատունկ են իրականացրել մայրաքաղաքի Օղակաձեւ զբոսայգում՝ Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում:

Խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը նախաձեռնությանը մասնակցել է ընտանիքով՝ կնոջ եւ երեխաների հետ: ԱԺ նախագահի խոսքով՝ իր համար օրն առավել քան տոնական է եղել ու սպասված: «Հանրային տարածքը եւս պետք է դիտարկել որպես տուն եւ վերաբերվել նույնքան խնամքով ու հոգատարությամբ»,-ասել է օրենսդիր մարմնի ղեկավարը:

Միջոցառմանը մասնակից պատգամավորները հույս են հայտնել, որ նմանօրինակ շաբաթօրյակները կլինեն հաճախակի՝ արմատավորելով նոր մշակույթ՝ հոգատար վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանի տեղեկացմամբ՝ ԱԺ ներկայացուցիչների կողմից Օղակաձեւ զբոսայգում օրվա ընթացքում տնկվել է հացենիների, բարդիների եւ  դեկորատիվ այլ տեսակների  շուրջ  60  շիվ:
 


23.03.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների արտահերթ նիստերի ժամանակացույց
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով` 25.03.2019, Ժամը 10:00, 414 սենյակ, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով` 25.03.2019, Ժամը 10:00, 214 սենյակ:   ...