Մարտի 25-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:
Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը:
Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 11, մարտի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 11 հարց:
Խորհուրդը քննարկել եւ հաստատել է նաեւ միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակությունների, ինչպես նաեւ բարեկամական խմբերի կազմերը: Արդյունքում ձեւավորվել են 4 միջխորհրդարանական հանձնաժողով եւ 59 բարեկամական խումբ:
Կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ մարտի 26-ին գումարված Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` ն...
Քննարկվել են երիտասարդությանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը մարտի 25-ին հյուրընկալել է երիտասարդության հարցերով զբաղվող մի խումբ ներկայացուցիչների: Հանդիպման նպատակն էր լսել խնդիրներն ու առաջարկները, մշակել բնագավառը կանոնակարգող օրենսդրական կարգավորումներ: Պատգամավորը նշել է, որ ե...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներն արտահերթ նիստեր են գումարել
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ մարտի 25-ին հրավիրած նիստում քննարկել է «Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի՝ սոցիալական եւ առողջապահության ոլորտների կատարողականները: ՀՀ առողջապահության նախարարի տեղակա...
ԱՊՀ ՄԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները մանրամասներ են ներկայացրել մշտական հանձնաժողովների աշխատանքներից
ԱՊՀ ՄԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներ Վարազդատ Կարապետյանը, Անուշ Բեղլոյանը, Տիգրան Ուլիխանյանը եւ Արմեն Փամբուխչյանը մարտի 25-ին կայացած ասուլիսում մանրամասներ են ներկայացրել կառույցի մշտական հանձնաժողովների՝ մարտի 14-ին տեղի ունեցած նիստերից: Վարազդատ Կարապետյանը տեղեկացրել է, որ ընտր...
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Երիտասարդների իրավունքների պաշտպանության եւ երիտասարդության զարգացման ոլորտում ներդրումներին նվիրված տարածաշրջանային միջխորհրդարանական խորհրդաժողովին մասնակցելու համար 2019 թվականի մարտի 27-29-ը ներառյալ Դուշանբե (Տաջիկստանի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Մամուլի ասուլիսի հրավեր
Մարտի 25-ին` ժամը 10:30-ին, ՀՀ Ազգային Ժողովի 334 սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը` Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների նիստերի վերաբերյալ: ...