Տպել
25.03.2019
Քննարկվել են երիտասարդությանը վերաբերող հարցեր
1 / 3

ՀՀ ԱԺ  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը մարտի 25-ին հյուրընկալել է երիտասարդության հարցերով զբաղվող մի խումբ ներկայացուցիչների:

Հանդիպման նպատակն էր լսել խնդիրներն ու առաջարկները, մշակել  բնագավառը կանոնակարգող օրենսդրական կարգավորումներ:

Պատգամավորը նշել է, որ երիտասարդությունը հասարակության  ամենաընկալողունակ ու ամենակտիվ հատվածն է եւ երկրի զարգացման ու առաջընթացի հիմնական շարժիչ ուժն է: Ըստ նրա՝  երիտասարդ աշխատողները, գործազուրկները, ուսանողները, սահմանափակ կարողություններ ունեցողները պետության կողմից հատուկ հոգածության կարիք ունեն:

Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության աջակցությամբ ստեղծել համագործակցության հարթակ՝ երիտասարդության խնդիրներն օբեկտիվորեն արձանագրելու, գնահատելու եւ դրանց շուրջ աշխատելու համար:

Կառավարության կառուցվածքային փոփոխությունների համատեքստում մտքեր են փոխանակվել նաեւ երիտասարդության քաղաքականությանն առնչվող հարցերի շուրջ: Աննա Կոստանյանը կարեւորել է հստակ քաղաքականություն ունենալը, որն այս պարագայում դեռեւս բացակայում է: Նա վստահեցրել է, որ կպահպանի կապը երիտասարդների հետ եւ կբարձրաձայնի երիտասարդության խնդիրները:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...