Տպել
27.03.2019
Խորհրդարան են այցելել մարզերի դպրոցականներ
1 / 6

Հայաստանի մի շարք մարզերի դպրոցների  աշակերտներ, որոնք Ջինիշյան հիշատակի հիմնադրամի՝ Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ  ծրագրի մասնակիցներ են, ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 27-ին այցելել են  Ազգային ժողով: Հյուրերը հետեւել են խորհրդարանի նիստի աշխատանքներին:

Նրանց հետ հանդիպել եւ Բաց դասը վարել են  ՀՀ ԱԺ պատգամավորներ Անուշ Բեղլոյանը, Գայանե Աբրահամյանը եւ Էդգար  Առաքելյանը:

Գայանե Աբրահամյանը նշել է, որ Ազգային ժողովն առանցքային դերակատարում ունի երկրի հասարակական-քաղաքական կյանքում, քանի որ այստեղ են կայացվում քաղաքական ամենապատասխանատու որոշումները: Պատգամավորն անդրադարձել է երկրի զարգացմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, պատգամավորի գործունեությանը վերաբերող հարցերի:

Անուշ Բեղլոյանը ներկայացրել է օրինաստեղծ աշխատանքը, խոսել խորհրդարանական գործունեության ընթացքում բանավեճի արդյունավետության մասին, կարեւորել անկախության եւ պետականության գաղափարը, սեփական ուժերով նպատակներին եւ ձգտումներին հասնելը:

Պատգամավոր Էդգար Առաքելյանը հորդորել է դպրոցականներին լավ սովորել, ստանալ որակյալ կրթություն եւ ընտրած ոլորտում դառնալ լավագույն մասնագետ:

Մտերմիկ ու անկաշկանդ զրույցի ընթացքում աշակերտները բարձրացրել են հարցեր, որոնք հիմնականում առնչվել են սոցիալական եւ կրթական  ոլորտներին:

Հանդիպման ավարտին հյուրերը ՀՀ ԱԺ լիագումար նիստերի դահլիճում լուսանկարվել են պատգամավորների հետ: