National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
27.03.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
27.03.2019
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 12

Մարտի 27-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորներն իրենց տեսակետներն են հայտնել  «Եվրասիական  տնտեսական միության ու դրա անդամ  պետությունների՝ մի կողմից, եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ՝ մյուս կողմից, ազատ առեւտրի գոտու ձեւավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Միքայել Մելքումյանը դրական է գնահատել համաձայնագրի առկայությունը եւ նշել, որ այն կարող է ավելացնել Հայաստանից Իրան արտահանման ծավալները, ինչն այսօր երեք անգամ պակաս է, քան ներմուծումը:

Համաձայնագրի քննարկման ավարտից հետո քվեարկությամբ ընդունվել են հերթական նիստերի ընթացքում քննարկված բոլոր նախագծերը:

Այնուհետեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանին է ներկայացրել  «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2018 թվականի հունիսի N 581-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ Հայաստանի  Հանրապետության Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:

Անդրադառնալով ընթացիկ տարվա  տնտեսական ցուցանիշներին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ  պետական բյուջեի եկամուտները 2019-ին  կգերակատարվեն  40 մլրդ դրամով, որն աննախադեպ երեւույթ է: Հավելյալ այդ գումարի  շնորհիվ հուլիսից նախատեսվում է 10 տոկոսով բարձրացնել ՀՀ ԶՈւ զինծառայողների, իսկ սեպտեմբերից` շուրջ 38000 ուսուցիչների աշխատավարձերը:  Կվերանորոգվեն նաեւ ավտոճանապարհներ, ընդ որում, սրա մեջ չի մտնում Հյուսիս-հարավ  ավտոճանապարհի շինարարությունը: Մասնավորապես՝ նշված 40 միլիարդից 10-ն  ուղղվելու է համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը, ինչի արդյունքում քաղաքացիները  դրական փոփոխություններ կզգան իրենց կյանքում. վստահություն է հայտնել ՀՀ վարչապետը: Նրա խոսքով՝ պետական եկամուտների ավելացումն  արդյունք է ստվերային տնտեսության  դեմ Պետական եկամուտների կոմիտեի ծավալած պայքարի եւ քաղաքացիների  ակտիվ պահվածքի`  կապված ՀԴՄ կտրոնների տրամադրման հետ: Վարչապետը  պարզաբանել է, որ վերջին ամիսների ընթացքում 65 միլիոն հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպվել: Նրա գնահատմամբ՝ այս, ինչպես նաեւ բազմաթիվ այլ ցուցանիշներ վստահություն են տալիս ասելու, որ տնտեսության ոլորտում արձանագրվելու են լրջագույն  հաջողություններ: Սրա մասին վկայում են նաեւ 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալի  1,9 տոկոսով աճը,  7,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշը: Վարչապետի համոզմամբ՝ շինարարության եւ հիփոթեքային  վարկավորման  ճյուղերում արձանագրված  դրական աճը վկայում է ապագայի նկատմամբ քաղաքացիների լավատեսության մասին:

Ներկայացնելով 2018 թվականի տնտեսական ցուցանիշները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ շնորհիվ ազատ մրցակցության` մի քանի ամսվա ընթացքում շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը շուկայում կազմել է 78 տոկոս՝ նախկին 95 տոկոսի փոխարեն: Բանան ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 30 տոկոս՝ նախկին 57 տոկոսի փոխարեն, բենզին ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 29 տոկոս՝ նախկին 43 տոկոսի փոխարեն, իսկ դիզվառելիքի մասով՝ 29 տոկոս, նախկին 51 տոկոսի փոխարեն:

Գործադիր մարմնի ղեկավարը շեշտել է, որ շարունակվելու է  Կառավարության որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված ներդրումների ներգրավմանը, մրցակցային դաշտի ապահովմանը, աշխատանքի եւ անհատական ջանքի խրախուսմանը, հարկային համակարգի պարզեցմանն ու  վարչարարության բարեփոխմանը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել  է նաեւ նախորդ տարի տեղի ունեցած մեծածավալ քաղաքական գործընթացներին՝ շեշտելով, որ դրանք որեւէ բացասական ազդեցություն չեն ունեցել տնտեսության վրա, եւ պահպանվել է կայունությունը:   Նա նշել է, որ այժմ կան  89 ներդրումային ծրագրեր, որոնցից 49-ը քննարկման փուլում է: Դրանց ընդհանուր գումարը  գերազանցում է  2 միլիարդ դրամը:

Ըստ վարչապետի՝ 2018 թվականին Կառավարության գործունեության առանցքային նպատակն է եղել ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումը որպես հանրային եւ ազգային հարաբերությունների հիմք եւ հեղափոխության գաղափարների իրագործումը որպես քաղաքական մշտական իրողություն:  «Ըստ էության, Կառավարության քննարկվող ծրագրի էությունը եղել է սա, եւ ես ուզում եմ եւ պատիվ ունեմ արձանագրել, որ այս դրույթն իրացվել է լիարժեքորեն»,-շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետին ուղղվել են բազմաթիվ եւ բազմաբնույթ հարցեր, որոնք վերաբերում էին տնտեսության զարգացման հեռանկարներին, իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին:

Նիստի ընթացքում հայ խորհրդարանականներին ողջույնի խոսք է հղել ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն: Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանություններին հրավերի եւ ջերմ հյուրընկալության համար: Բարձրաստիճան պաշտոնյան անդրադարձել է Հայաստանի եւ Եվրախորհրդի միջեւ համագործակցությանը, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությանը, բարձրաձայնել այն քաղաքական խնդիրները, որոնք առնչվում են Եվրոպային:

ԵԽԽՎ նախագահի խոսքով՝ 18 տարի առաջ Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին շատ կարեւոր փուլ է եղել մեր երկրում ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, ինչպես նաեւ բազմաթիվ ոլորտներում բարեփոխումներին օժանդակության ցուցաբերման առումով:

Լիլիան Մորի Պասքիեն բարձր է գնահատել վերջին տարիների ընթացքում մեր երկրում իրականացված նշանակալի առաջընթացը:

Որպես խորհրդարանական՝ ԵԽԽՎ նախագահը կարեւորել է Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների բնականոն գործունեությունը՝ ընդգծելով, որ դրանք մեծ փոփոխությունների են ենթարկվել:

Բարձրաստիճան հյուրը, արժեւորելով Հայաստանում ժողովրդավարական ձեռքբերումների զարգացումը եւ ամրապնդումը. անհրաժեշտ է համարել խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերի միջեւ կառուցողական քաղաքական երկխոսության հաստատումը:

«Ժողովրդավարական շարժումը, որն ընթանում է ձեր երկրում, լավ հնարավորություն է՝ առաջ մղելու երկիրը եւ համապատասխան բարեփոխումներ իրականացնելու առանցքային ոլորտներում»,-ասել է Լիլիան Մորի Պասքիեն:

Անդրադառնալով Եվրոպային առնչվող քաղաքական խնդիրներին, որոնք են խոսքի, ԶԼՄ-ների, հավաքների ազատության եւ ժողովրդավարության դեմ իրականացվող շարժումները, ազգայնականությունն ու պոպուլիզմի աճը, իրավական պետության նկատմամբ սպառնալիքը, ինչպես նաեւ Ստրասբուրգի Եվրոդատարանի իրավասության վիճարկումը, վատ վիճակի մեջ են դնում եվրոպական արժեհամակարգը, որը հիմնված է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վրա:

Խոսելով կանանց եւ տղամարդկանց միջեւ գենդերային իրավահավասարության հարցից՝ նա նշել է, որ կանանց նկատմամբ բռնություններն ուղղակի հետեւանք են գոյություն ունեցող կարծրատիպերի եւ խտրականության: «Միշտ չէ, որ օրենսդրական փոփոխություններն այստեղ բավարար են. անհրաժեշտ է փոխել հասարակության մտածելակերպը, վերացնել տաբուները եւ բարձրաձայնել առկա խնդիրները, խթանել սեռերի իրավահավասարությունը կրթության միջոցով»,-ասել է ԵԽԽՎ նախագահը: Նա տեղեկացրել է, որ «Ոչ իմ խորհրդարանում» նախաձեռնության միջոցով իրենք պայքարում են կանանց նկատմամբ ոտնձգությունների եւ բռնություների դեմ ազգային խորհրդարաններում:

Լիլիան Մորի Պասքիեի խոսքով՝ Հայաստանը Եվրոպայի խորհրդի կարեւոր դերակատարներից է եւ երկկողմ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչի մասին վկայում են  փոխայցերը:

ԵԽԽՎ նախագահի ելույթից հետո ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը եւս կարեւորում է Եվրոպայի խորհրդի եւ նրա ինստիտուտների հետ համագործակցությունը եւ վճռական է ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու գործում:

«Մենք ունենք այդ բարեփոխումների եւ ժողովրդավարական ինստիտուտների ամրացման  մեր սեփական օրակարգը, որը վճռականորեն առաջ ենք տանելու: Հաստատակամ ենք մեր հասարակությունից բռնությունն արմատախիլ անելու գործում, ինչպես նաեւ կարեւորում ենք ձեր մատնանշած քաղաքական երկխոսությունն ընդդիմադիր գործընկերների հետ»,-ընդգծել է խորհրդարանի ղեկավարը:

Վերջին նիստում  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ Կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:

ԱԺ հերթական  նիստերի աշխատանքը կշարունակվի մարտի 28-ին՝ ժամը 10-00-ին: 


27.03.2019
«Եվրոպայի խորհուրդը սատարում է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացներին». ԵԽԽՎ նախագահ
Մարտի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասքիեն երկկողմ հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:    Խորհրդարանի նախագահն իր խոսքում նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկել են ԵԽԽՎ-ի հետ համագործակցութ...

27.03.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է Կառավարության կառուցվածքի իր տարբերակը
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մարտի 27-ին հրավիրած ասուլիսում ներկայացրել է ՀՀ կառավարության կառուցվածքի վերաբերյալ առաջարկությունների փաթեթ: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, որ Կառավարության հաստատած նախագիծը տեխնիկական բնույթ ունի, այդ պատճառով  բազմաթիվ հարցեր մնացել ...

27.03.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԵԽԽՎ նախագահին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 27-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասքիեին: Նախագահների ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, ԵԽԽՎ պատվիրակության եւ ԱԺ խ...

27.03.2019
Խորհրդարան են այցելել մարզերի դպրոցականներ
Հայաստանի մի շարք մարզերի դպրոցների  աշակերտներ, որոնք Ջինիշյան հիշատակի հիմնադրամի՝ Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ  ծրագրի մասնակիցներ են, ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 27-ին այցելել են  Ազգային ժողով: Հյուրերը հետեւել են խորհրդարանի նիստի աշխատանքներին: Նրան...

27.03.2019
ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ մարտի 27-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Բարձրաստիճան հյուրը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը: Լիլիան Մո...

27.03.2019
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ մարտի 26-ին հրավիրված արտահերթ նիստում քննարկել է Կառավարության հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքու...

27.03.2019
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 9:00-ին կայանալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS