National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
29.03.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
29.03.2019
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կայացել է դռնփակ քննարկում
1 / 4

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում մարտի 29-ին կայացել է հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Քննարկումն ընթացել է դռնփակ ընթացակարգով:

Քննարկվել են կոռուպցիոն տարբեր գործերի բացահայտման արդյունքում պետական բյուջե վերադարձված գումարներին, հանրային հետաքրքրություն եւ հնչեղություն ունեցող քրեական գործերի բացահայտմանը, ինչպես նաեւ դատախազության եւ առհասարակ իրավական համակարգում բարեփոխումների խնդրին վերաբերող հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել մարտիմեկյան եւ մի շարք այլ գործերի քննությանը:

Գլխավոր դատախազը ներկայացրել է տեղեկություններ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման գործընթացում առկա բացահայտումների, ինչպես նաեւ Ամուլսարի գործի վերաբերյալ:

Քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները բազմաթիվ հարցեր են ուղղել գլխավոր դատախազին ինչպես կոնկրետ գործերի, նախկին տարբեր պաշտոնյաների անվան հետ կապվող կոռուպցիոն սկանդալների, այնպես էլ դատախազական համակարգի հանդեպ հանրային վստահությունը մեծացնող միջոցառումների ու խնդիրների վերաբերյալ:


29.03.2019
Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
Մարտի 29-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակվել է նախորդ օրը գումարված արտահերթ նիստի աշխատանքները: Երկրորդ ընթերցումով քննարկվել է մարտի 28-ին առաջին ընթերցմամբ ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրա...

29.03.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Ուղղափառության միրջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության, հանձնաժողովների նախագահների եւ զեկուցողների նիստին մասնակցելու համար 2019 թվականի ապրիլի 2-5-ը ներառյալ Լիմասոլ (Կիպրոսի Հանրապետություն) կգործուղվի Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակոթյան ղեկավար, ՀՀ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS