Ուղղափառության միրջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության, հանձնաժողովների նախագահների եւ զեկուցողների նիստին մասնակցելու համար 2019 թվականի ապրիլի 2-5-ը ներառյալ Լիմասոլ (Կիպրոսի Հանրապետություն) կգործուղվի Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակոթյան ղեկավար, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը:
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի կողմից կազմակերպվող «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հումանիտար վեկտորը ժամանակակից փուլում» թեմայով խորհրդարանական լոսումներին մասնակցելու համար 2019 թվականի ապրիլի 1-3-ը ներառյալ Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը: