Տպել
27.04.2005
Քննարկվեցին կրթական համակարգի գործունեությունը կանոնակարգող օրինագծեր

Ապրիլի 27-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեցին ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Փաստաթղթերի պարտադիր օրինակի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը: Տիկին Հակոբյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը օրինագծի վերաբերյալ ներկայացրել է 13 առաջարկներ, որոնցից տասը ընդունվել են: Օրինագծի նպատակն է ազգային գրադարանային-տեղեկատվական հավաքածուի փաստաթղթերի ամբողջական համալրումը` որպես ազգային եւ համաշխարհային մշակութային ժառանգության մաս, պետական մատենագիտական հաշվառման իրականացումը եւ միասնական տեղեկատվական տարածքի ձեւավորումը, բոլոր տեսակի փաստաթղթերի մասին հանրային տեղեկացվածության ապահովումը: Հանձնաժողովը դրական եզրակացությամբ երաշխավորեց ներկայացված օրենքի նախագիծը առաջիկա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը ներկայացրեց «Կրթության պետական տեսչության մասին», «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրինագծերը: Հանձնաժողովի անդամները մտահոգություն հայտնեցին, որ տեսչական գործառույթների իրականացման հետ կապված հակասություններ կարող են ծագել մարզերի կրթության վարչությունների եւ ստեղծվող տեսչությունների միջեւ: Նախարարը հավաստիացրեց, որ մարզպետարանների կրթության համապատասխան կառույցները ստուգումներ եւ ուսումնասիրություններ չեն իրականացնում, տարբեր են կրթության պետական տեսչությունների եւ մարզային կրթության կառույցների գործառույթները:

Հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը մարզային տեսչությունների ստեղծումը նույնպես անարդյունավետ համարեց` կարեւորելով սակայն կենտրոնացված տեսչական ծառայության ստեղծումը եւմարզերի կրթության վարչություններում մեկ-երկու տեսուչների գործունեությունը: Տիկին Հակոբյանի գնահատմամբ`  քանի որ տեսչության ստեղծումը պետք է դպրոցներին աջակցելու եւ կրթության որակը բարձրացնելու նպատակ ունենա, օրինագծում դրանք պետք է ելակետային լինեն. պետք է որոշակիացնել տեսչական գործառույթները եւ դրանք նպատակաուղղել կրթության որակի բարձրացմանը:

Հանձնաժողովը քննարկեց եւ առաջիկա նիստերի օրակարգում երկրորդ ընթերցմամբ ընդգրկելու համար երաշխավորեց նաեւ «Նախնական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին»  օրենքի նախագիծը:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ ապրիլի 28-ին տեղի կունենա Երիտասարդական խորհրդարանի հերթական նիստը :


27.04.2005
Ոչ պետական դպրոցների հիմնահարցերը քննարկվեցին Ազգային ժողովում
Ապրիլի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Հայաստանի ոչ պետական դպրոցների 36 տնօրենների հետ: Հանդիպմանը ժամանակ ծավալվեց բաց ու անկաշկանդ քննարկում. խորհրդարանի նախագահը ներկայացրեց կրթական համակարգում կատարվող օրենսդրական փոփոխությունները` ընդունված եւ շրջանառության մեջ գտնվող օրենքներ...

27.04.2005
IP հեռախոսակապով զբաղվող ընկերությունները հնարավորություն կստանան շարունակել իրենց հետագա գործունեությունը
Ապրիլի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց IP հեռախոսակապով զբաղվող ընկերությունների 12 ներկայացուցիչների, որ երկու ամիս առաջ Աժ նախագահի օգնությանն էին դիմել ԱրմենԹելի հետ ինտերնետային հեռախոսակապի ապահովման հարցում խնդիրներ ունենալով: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընկերությունների...

27.04.2005
ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Վրաստանի Հանրապետություն
Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հրավերով` ապրիլի 28-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Թբիլիսի:Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու, խորհրդարանի նախագահ  Նինո Բուրջանաձեի, վարչապետ Զու...

27.04.2005
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
Ապրիլի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցան պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումները, որոնց թեման էր` «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը: Այս օրինագծից բացի,...