Տպել
03.04.2019
Հայաստանում Վրաստանի դեսպանը հյուրընկալվել է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում
1 / 4

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ապրիլի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Քննարկվել են հայ-վրացական խորհրդարանական օրակարգի առաջմղմանն առնչվող հարցեր: Կողմերը կարեւորել են երկու երկրների միջեւ ձեւավորված ավանդական բարեկամական կապերի առավել ընդլայնումն ու խորացումը, ընդգծել խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերություններում:

Անդրադարձ է կատարվել հեղափոխությունից հետո մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար ստեղծված նպաստավոր պայմաններին: Զրուցակիցներն ընդգծել են խորհրդարանական կառավարման պայմաններում օրենսդիր մարմնի առանցքային դերակատարությունն ինչպես պետականաշինության, այնպես էլ խորհրդարանական վերահսկողության իրականացման հարցում:

Հանձնաժողովի նախագահը եւ դեսպանը, անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, համակարծիք են եղել հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման հարցում: Նրանք ընդգծել են, որ խաղաղությունն ու անվտանգության ապահովումը տարածաշրջանի զարգացման կարեւոր գրավականն են:


Նույն օրը Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին ընդունել է նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է հայ-վրացական միջպետական հարաբերությունների զարգացմանն ուղղված արդյունավետ խորհրդարանական համագործակցությունը: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն ընդգծել է Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների միջեւ երկխոսության բարձր մակարդակի ապահովման առաջնահերթությունը՝ որպես փոխշահավետ գործակցության հետագա ընդլայնման եւ խորացման ամուր հիմք:

Կողմերն անդրադարձել են նաեւ միջազգային հարթակներում համագործակցության հարցերին, քննարկել երկու երկրների բազմոլորտ հարաբերությունների խորացմանը եւ ընդլայնմանը վերաբերող հարցեր:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...