Տպել
03.04.2019
ԱԺ նախագահն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տարածաշրջանային տնօրենին
1 / 5

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 3-ին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթեֆան Նիքսին:

Օրենսդիր մարմնի ղեկավարը, արժեւորելով կառույցի գործունեությունը, բարձր է գնահատել նրա դերակատարությունը ժողովրդավարական գործընթացներին աջակցության ուղղությամբ: Արարատ Միրզոյանը Միջազգային հանրապետական ինստիտուտի հետ հետագա համագործակցության պատրաստակամություն է հայտնել` ընդգծելով համատեղ իրականացվելիք ծրագրերի համար նոր օրակարգի ձեւավորման անհրաժեշտությունը:

Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է համապետական վերջին արտահերթ ընտրություններից հետո որդեգրած բարեփոխումների քաղաքականությունը, խորհրդարանական կառավարման անցած Հայաստանի օրենսդիր մարմնի գործառույթների առանձնահատկությունները, այն քայլերը, որոնք ուղղված են Ազգային ժողովի, պատգամավորների եւ աշխատակազմի կարողությունների հզորացմանն ու աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Սթեֆան Նիքսը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանի նախագահ ընտրվելու եւ Հայաստանում կայացած ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրությունների կապակցությամբ: Նրա հավաստմամբ` Միջազգային հանրապետական ինստիտուտը պատրաստակամ է աջակցելու մեր երկրում ժողովրդավարական գործընթացների խորացմանը, Ազգային ժողովի կարողությունների զարգացմանը, ինչպես նաեւ խորհրդարան-հասարակություն կապի սերտացմանը միտված ծրագրերին:

Զրուցակիցներն ընդգծել են խորհրդարանական միջազգային փորձի ուսումնասիրության, վերապատրաստման դասընթացների անցկացման, ճանաչողական այցերի կազմակերպման կարեւորությունը, անդրադարձ է եղել խորհրդարանի գործունեության թափանցիկությանը միտված քայլերին:


03.04.2019
Լենա Նազարյանն ընդունել է Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ապրիլի 3-ին ընդունել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Դան Նեկուլաեսկուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հ...

03.04.2019
Քննարկվել են հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր
Ապրիլի 3-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի նիստը` ղեկավար Հովհաննես Իգիթյանի նախագահությամբ, որին հրավիրված է եղել ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետրո Լիտվինը: Նիստի մասնակիցները խոսել են երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունից, կարեւորել խորհրդարանական բա...

03.04.2019
Հայաստանում Վրաստանի դեսպանը հյուրընկալվել է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ապրիլի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Քննարկվել են հայ-վրացական խորհրդարանական օրակարգի առաջմղմանն առնչվող հարցեր: Կողմերը կարեւորել են ե...