ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն ապրիլի 4-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամեդ Հաջ Իբրահիմի հետ:
Միքայել Մելքումյանն ընդգծել է, որ Սիրիան Հայաստանի համար բարեկամ երկիր է՝ հավելելով, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո հազարավոր հայեր իրենց հանգրվանը գտան այդ պետությունում՝ ուրույն ներդրում ունենալով երկրի զարգացման գործում:
Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններին՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ ԵԽԽՎ-ում բարձրացրել է սիրիական ճգնաժամի, այդ թվում փախստականների խնդիրը: Այս համատեքստում նա հիշեցրել է, որ մեր երկիրը բազմաթիվ սիրիահայ փախստականների է ընդունել:
Միքայել Մելքումյանն ապրիլի 16-ին կայանալիք տնտեսական համաժողովին Սիրիայի իշխող կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցության հարցում ակնկալել է դեսպանի աջակցությունը: Նա ընդգծել է, որ համաժողովը ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչների համար քննարկումների ու արդյունավետ փորձի փոխանակման լավագույն հարթակ կհանդիսանա:
Բանախոսը կարեւորել է Սիրիայի խորհրդարանի տնտեսական հարցերով զբաղվող հանձնաժողովի հետ նպաստավոր համագործակցությունը եւ փոխայցերը:
Դեսպանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի կառավարությանը, խորհրդարանին եւ հայ ժողովրդին՝ ճգնաժամի տարիներին իր երկրին աջակցելու համար: Խոսելով սիրիահայ համայնքի մասին՝ Մուհամեդ Հաջ Իբրահիմն ընդգծել է, որ այն սիրիացի ժողովրդի անքակտելի մասն է եւ մշտապես մեծ ներդրում է ունեցել երկրի զարգացման գործում: Խոսելով ԵԱՏՄ շրջանակում համագործակցության վերաբերյալ՝ դեսպանը վստահեցրել է, որ Սիրիան մշտապես ցանկացել է որեւէ ձեւաչափով այդ կառույցի մաս կազմել:
Միքայել Մելքումյանն այս համատեքստում կարեւորել է ԵԱՏՄ ընձեռած հնարավորությունների արդյունավետ օգտագործումը եւ տարածաշրջանային համատեղ նախագծերի իրականացումը: Ընդգծվել է, որ Հայաստանի եւ Սիրիայի միջեւ տնտեսական կապերի զարգացման հարցում չօգտագործված մեծ ներուժ կա:
Քննարկվել են վիճակախաղերի, շահումով խաղերի եւ խաղատների գործունեությանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ ապրիլի 4-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին»...
Արարատ Միրզոյանն ընդունել է Շեն Յուեյուեի գլխավորած պատվիրակությանը
Խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանն ապրիլի 4-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Ներկայացուցիչների համաչինական ժողովի Մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շեն Յուեյուեի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել հայ-չին...
Խորհրդարանի ղեկավարն ընդունել է ռումինահայ համայնքի ներկայացուցիչներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 4-ին ընդունել է ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ, Ռումինիայի խորհրդարանի Ստորին պալատի պատգամավոր Վարուժան Ոսկանյանին, Հայաստան համահայկական հիմնադրամի Ռումինիայի մասնաճյուղի ղեկավար Կարապետ Խաչատուրյանին եւ Ռումինահայոց միության փոխնախագահ Զարեհ...
Լենա Նազարյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի Մշտական կոմիտեի նախագահի տեղակալին
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Լենա Նազարյանը, խմբի անդամները եւ պատգամավորները ապրիլի 4-ին հանդիպել են պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի Մշտական կոմիտեի նախագահի...
Վահե Էնֆիաջյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի տեղակալի հետ
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Պյոտր Տոլստոյի հետ:Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն իր ռուս գործընկերոջն է փոխանցել ՀՀ ԱԺ «Բարգավ...
Պատճառը եւ հետեւանքները ճշտվում են
Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը հրդեհ է բռնկվել Ազգային ժողովի առաջին հարկի սենյակներից մեկում: Հերթապահություն իրականացնողներին հաջողվել է ժամանակին ահազանգել կատարվածի մասին, հրդեհը կարճ ժամանակում չեզոքացվել է: Ներկայումս տարվում են փորձագիտական աշխատանքներ` հրդեհի ծագման պատճառը եւ հետեւանքները ճշտե...
Տեղեկատվություն խորհրդարանական լսումների անցկացման վերաբերյալ
Ապրիլի 5-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումներ: ...