ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 5-ին խորհրդարան էին հրավիրվել ՓՄՁ եւ ՏՏ ոլորտների ներկայացուցիչները՝ քննարկելու ՀՀ Կառավարության հեղինակած եւ խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Ինչպես նշել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության իրավաբանական վարչության պետ Արտաշես Հովսեփյանը, փաթեթի նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մրցակցության խթանումն է, հմուտ մասնագետների, օտարերկրյա ներդրումների ներգրավումն ու դրամաշնորհային ծրագրերով գիտական աշխատանքների իրականացումը: Նշենք, որ քննարկման մասնակիցների գերակշիռ մասը համամիտ չէր այս տեսակետի հետ եւ կարծում էր, որ փոփոխությունները բացասական ազդեցություն են ունենալու ոլորտի վրա:
Փաթեթով մասնավորապես՝ նախատեսվում է հարկային արտոնություններ տրամադրել արտասահմանյան ՏՏ ընկերությունների կողմից Հայաստանում ստեղծված դուստր ընկերություններին այնպես, ինչպես տրամադրվում է տեղական սկսնակ կազմակերպություններին: Ըստ այդմ՝ նրանք 23 տոկոսի փոխարեն կվճարեն 10 տոկոս եկամտահարկ:
Ոլորտի շատ ներկայացուցիչներ եւ պատգամավորներ կարծում էին, որ այս կարգավորումներն անհավասար պայմաններ են ստեղծելու տեղական նորաստեղծ եւ արտերկրյա ընկերությունների միջեւ, եւ, բացի այդ, այս կազմակերպությունները փորձելու են տեղականներից «տանել» ՏՏ լավագույն մասնագետներին: Կային նաեւ հակառակ կարծիքներ, ըստ որոնց, չպետք է որեւէ կերպ, առավել եւս՝ արհեստականորեն, խոչընդոտել ընկերությունների մրցակցությանը: Հարցադրումներ են եղել նաեւ արտոնություններ տալու նպատակահարմարության, կադրեր պատրաստելու անհրաժեշտության առնչությամբ:
Օրենսդրական փաթեթը բարելավելու եւ տեղական ընկերությունների նկատմամբ անհավասար վերաբերմունքը բացառելու նպատակով առաջարկներ են ներկայացրել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» եւ «Իմ քայլը» խմբակցությունների անդամները:
Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն արդյունավետ է գնահատել այն, մասնակիցներին հորդորել գրավոր ներկայացնել ոչ միայն փաթեթի, այլեւ ոլորտի բարեփոխմանն ուղղված առաջարկներ:
Աշխատանքային քննարկում տարադրամի փոխանակման կետերի գործունեության վերաբերյալ
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 5-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` տարադրամի փոխանակման կետերի գործունեության վերաբերյալ: Քննարկմանը ներկա տնտեսվարողներն իրենց բողոքն են արտահայտել «ՀՀ Պետական տուրքի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբ...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ ապրիլի 5-ին հրավիրած նիստում քննության է առել ոստիկանության, քրեակատարողական եւ այլ ոլորտներին առնչվող մի շարք հարցեր: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «2008 թվականի ...
«Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումներ` ԱԺ-ում
Ապրիլի 5-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի նախաձեռնությամբ եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբ...
Ռումինիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին հյուրընկալել են ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում
Ապրիլի 5-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները հանդիպում են ունեցել Ռումինիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանի հետ: Դեսպանը խորհրդարանականներին է ներկայացրել հայ-ռումինական հարաբերությունների ներկա օրակարգը ու դր...
Արարատ Միրզոյանն ընդունել է Իտալիայի խորհրդարանական պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 5-ին ընդունել է ճանաչողական այցով Հայաստան այցելած Իտալիայի խորհրդարանական ներկայացուցչական պատվիրակությանը` կազմված Սենատի եւ Պատգամավորների պալատի անդամներից: Ողջունելով իտալացի գործընկերներին խորհրդարանում` օրենսդիր մարմնի ղեկավարն արժեւորել է երկ...
ՀՀ-ում Չեխիայի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Արարատ Միրզոյանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 5-ին ընդունել է մեր երկրում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային, ով ավարտում է իր պաշտոնավարումը Հայաստանում:Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի շուրջ յոթամյա դիվանագիտական գործունեությունը մեր երկրում` նշելով, ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսված քննարկման ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 16:00-ին նախատեսված քննարկման ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով: ...
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Կատարի Պետություն
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 6-10-ը կլինի Կատարի Պետությունում՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովի աշխատանքներին:Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով: ...
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի ապրիլի 7-13-ը ներառյալ Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն...
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում կայանալիք քննարկման ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ժամը 11:00-ին կայանալիք քննարկման ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...