National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.4.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
10.04.2019
Լենա Նազարյանն ընդունել է Չեխիայի պաշտպանության եւ զինված ուժերի նախարարի գլխավորած պատվիրակությանը
1 / 6

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանն ապրիլի 10-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի նախարար Լյուբոմիր Մետնարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Լյուբոմիր Մետնարը շնորհավորել է հայ ժողովրդին թավշյա հեղափոխության մեկամյակի առթիվ՝ նշելով, որ այս տարի Չեխիան էլ տոնում է թավշյա հեղափոխության 30-ամյակը: Նա բարձր է գնահատել այն հանգամանքը, որ Հայաստանը բռնեց փոփոխությունների անցնցում եւ առանց բռնությունների ուղին:

Նախարարը նշել է, որ Հայաստանը հարավկովկասյան տարածաշրջանում Չեխիայի կարեւոր գործընկերն է՝ համոզմունք հայտնելով, որ իր հանդիպումները եւս պարարտ հող կստեղծեն ապագա համագործակցության խորացման համար:

Լենա Նազարյանը գոհունակությամբ ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում երկկողմ քաղաքական երկխոսությունն ակտիվ է եղել, ինչը նաեւ խորհրդարանի եւ խորհրդարանականների ակտիվ աշխատանքի արդյունք է: ԱԺ փոխնախագահը, տեղեկացնելով, որ արդեն ձեւավորվել է Հայաստան-Չեխիա բարեկամական խումբը, արժեւորել է հայ եւ չեխ խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունը միջխորհրդարանական հարթակներում:

«Կարեւոր է, որ մեր գործընկերները միջազգային կազմակերպություններում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերեն մեզ համար կենսական նշանակություն ունեցող ԼՂ հիմնախնդրի հարցում, որի կարգավորումը մենք տեսնում ենք բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում»,-ասել է Լենա Նազարյանը: Այս համատեքստում Լյուբոմիր Մետնարն ընդգծել է, որ իրենք հիմնախնդիրների բացառապես խաղաղ, բանակցությունների միջոցով կարգավորման կողմնակից են, տարածաշրջանի երկրների հակամարտությունների հարցում ցուցաբերում են հավասարակշիռ մոտեցում: Նա ընդգծել է, որ իր երկիրը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ընթացող միջնորդական ջանքերին:

Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին՝ խորհրդարանի ղեկավարի տեղակալը գոհունակությամբ ընդգծել է այն փաստը, որ 2017 թ. Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ: Այս համատեքստում նա բարձր է գնահատել նախարար Լյուբոմիր Մետնարի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

«Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին ուղղված է կանխելու նման ոճրագործությունների կրկնությունը, այն համամարդկային նշանակություն ունի»,-փաստել է Լենա Նազարյանը:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը՝ ԱԺ փոխխոսնակը հույս է հայտնել, որ առաջիկայում այն ամբողջական կվավերացվի Չեխիայի կողմից:

Հյուրը հետաքրքրվել է Ազգային ժողովում անցկացված «ՀՀ զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողությունը» թեմայով քննարկմամբ: Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ է ներկայացրել քննարկումից՝ բարձր գնահատելով Չեխիայի ներկայացուցիչների զեկույցները: Հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել չեխ նախարարի այցը Հայաստան հատկապես երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող համաձայնագրի ստորագրման համատեքստում: Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ երկիր, կարեւորում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն Անհատական գործընկերության գործողությունների շրջանակում, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ հարաբերությունները:


10.04.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները գումարել են նիստեր
Ապրիլի 10-ին նիստեր են հրավիրել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացո...

10.04.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
«Ռոզա Լյուքսեմբուրգ» հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունենալիք ցեղասպանության հիմնախնդրին նվիրված սեմինար-քննարկմանը մասնակցելու համար 2019 թվականի ապրիլի 12-14-ը ներառյալ Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) կգործուղվի  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր ...

10.04.2019
Անուշ Բեղլոյանը հանդիպել է Հայաստանում Լիտվայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Լատվիա-Լիտվա-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանն ապրիլի 10-ին հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իզոլդա Բրիչկովսկիենեի հետ: Դիվանագիտական ներկայացուցիչը ողջունել է խորհրդարանական բարեկամական խմբի ստեղծումը, մ...

10.04.2019
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը կից հղումով: ...

10.04.2019
Արարատ Միրզոյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության նախագահ Գաբրիելա Կուեվաս Բարրոնի հետ
Դոհայում ընթացող Միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովի աշխատանքների շրջանակում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է կազմակերպության նախագահ Գաբրիելա Կուեվաս Բարրոնի հետ: Քննարկման ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխո...

10.04.2019
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am