ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Լատվիա-Լիտվա-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանն ապրիլի 10-ին հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իզոլդա Բրիչկովսկիենեի հետ:
Դիվանագիտական ներկայացուցիչը ողջունել է խորհրդարանական բարեկամական խմբի ստեղծումը, մաղթել արդյունավետ աշխատանք` ի նպաստ երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման:
Անուշ Բեղլոյանն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության անկախությունն առաջինը ճանաչած երկրին եւ կարեւորել Լիտվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը՝ որակելով այդ քայլը որպես քաղաքակրթության հերթական հաղթանակ: Նա արժեւորել է նաեւ խորհրդարանական դիվանագիտության եւ բարեկամական խմբերի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում, ընդգծել արդյունավետ համագործակցության նշանակությունը միջազգային հարթակներում:
Իզոլդա Բրիչկովսկիենեի տեղեկացմամբ՝ 2019 թվականի մայիսին նախատեսվում է Հայաստանի խորհրդարանական պատվիրակության այցը Վիլնյուս, որտեղ հանդիպումներ կլինեն Լիտվայի խորհրդարանականների, հանձնաժողովների անդամների հետ, կքննարկվեն խորհրդարանների գործիքակազմին, խորհրդարանական վերահսկողական մեխանիզմներին, օրենսդրական գործունեությանը վերաբերող հարցեր:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Անուշ Բեղլոյանն ընդգծել է, որ հարցը դիտարկվում է ողջ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համատեքստում:
Նա հույս է հայտնել, որ Լիտվայի նոր խորհրդարանում եւս կվերաձեւավորվի Լիտվա-Արցախ բարեկամական խումբ:
Քննարկվել են նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Անուշ Բեղլոյանը շնորհակալություն է հայտնել Լիտվային՝ կառուցողական եւ բարեկամական դիրքորոշման, միջազգային հարթակներում Հայաստանի պատվիրակությունների հետ համագործակցության, թիմային աշխատանքի համար:
Ժամանակավոր հավատարմատարի խոսքով՝ իր երկրի կողմից արդեն վավերացված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը լայն հնարավորություններ է ստեղծում տարբեր ոլորտների զարգացման համար:
Կողմերն անդրադարձել են վերջին մեկ տարում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացներին, համակարգային բարեփոխումներին, ժողովրդավարության զարգացմանը եւ կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերի:
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները գումարել են նիստեր
Ապրիլի 10-ին նիստեր են հրավիրել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացո...
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
«Ռոզա Լյուքսեմբուրգ» հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունենալիք ցեղասպանության հիմնախնդրին նվիրված սեմինար-քննարկմանը մասնակցելու համար 2019 թվականի ապրիլի 12-14-ը ներառյալ Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) կգործուղվի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր ...
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը կից հղումով: ...
Լենա Նազարյանն ընդունել է Չեխիայի պաշտպանության եւ զինված ուժերի նախարարի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանն ապրիլի 10-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի նախարար Լյուբոմիր Մետնարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Լյուբոմիր Մետ...
Արարատ Միրզոյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության նախագահ Գաբրիելա Կուեվաս Բարրոնի հետ
Դոհայում ընթացող Միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովի աշխատանքների շրջանակում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է կազմակերպության նախագահ Գաբրիելա Կուեվաս Բարրոնի հետ: Քննարկման ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխո...
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...