Տպել
12.04.2019
Ներկայացվել են մանրամասներ Բուխարեստում կայացած խորհրդաժողովի վերաբերյալ
1 / 3

Ապրիլի 1-2-ին Բուխարեստում կայացել է Ռումինիայի խորհրդարանի կողմից կազմակերպված խորհրդաժողով, որի աշխատանքների վերաբերյալ ապրիլի 12-ին հրավիրած մամուլի ասուլիսում մանրամասներ է ներկայացրել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցել է նաեւ հանձնաժողովի անդամ Գայանե Աբրահամյանը:

Խորհրդաժողովում մասնավորապես քննարկվել են Եվրոպայի ներկա եւ ապագա խնդիրները, Արեւելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունները, ինչպես նաեւ տեխնոլոգիական զարգացման պայմաններում աշխատատեղերի կրճատմանը, ԵՄ երկրների ու գործընկեր պետությունների տնտեսական զարգացման մակարդակների տարբերության պայմաններում արդյունավետ համագործակցությանը, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր:

Արեւելյան գործընկերության անդամ երկրներից միջոցառմանը մասնակցել են Հայաստանը, Վրաստանը եւ Մոլդովան: Հայ պատվիրակները ներկայացրել են իրենց տեսլականը ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման հեռանկարի վերաբերյալ:

«Շեշտեցի, որ Հայաստանն սկսած բարեփոխումները, որոնց մեծ մասը համընկնում է այն օրակարգի հետ, որը ԵՄ-ն մեզ հետ ուներ, անում է ոչ թե ԵՄ-ից խրախուսանք ստանալու համար, այլ մեր քաղաքացիների պահանջից ելնելով: Դա մեր տեսլականն է, եւ ԵՄ-ն կարող է մաս կազմել այդ բարեփոխումների, որոնք, իմ համոզմամբ, ունենալու են նաեւ տարածվող ազդեցություն Արեւելյան գործընկերության երկրներում»,-ասել է Արման Եղոյանը:

Պատգամավորը տեղեկացրել է, որ Հայաստանը հեղափոխությունից հետո ԵՄ-ի կողմից Արեւելյան գործընկերության երկրներին ուղղված 20 ուղերձների գրեթե կեսի մասով արդեն իսկ մեծ աշխատանք է կատարել, մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարին, խոսքի ազատությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, մամուլի եւ հավաքների ազատությանը վերաբերող ոլորտներում:

Քննարկումների ընթացքում հայ պատգամավորները ԵՄ անդամ երկրների խորհրդարանականների եւ կառավարության ներկայացուցիչների ուշադրությունն են հրավիրել տարածաշրջանային անվտանգության հարցերի ու մարտահրավերների վրա: Քննարկումներ են եղել նաեւ ոչ պաշտոնական մի շարք հանդիպումների ընթացքում: Գայանե Աբրահամյանն ապրիլի 2-ի քննարկմանը հիշատակել է այդ օրը Լեռնային Ղարաբաղում իրականացված ագրեսիայի մասին՝ եւս մեկ անգամ գործընկերների ուշադրությունը հրավիրելով տարածաշրջանային կայունության հարցերի վրա:

Հարցուպատասխանի ձեւաչափում Արման Եղոյանը, ի թիվս մի շարք հարցերի, խոսել է նաեւ ԵՄ-Ադրբեջան հնարավոր համաձայնագրի կնքման մասին՝ անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի մասով այդ համաձայնագրում ենթադրվող դրույթներին: Նրա գնահատմամբ՝ այդ ձեւակերպումները պետք է արվեն առավելագույն կերպով հավասարակշռված ու ներդաշնակեցված ՀՀ-ԵՄ համաձայնագրի նույնանման նորմերի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ընթացող գործընթացների հետ: Պատգամավորն ընդգծել է, որ այստեղ պետք է հաշվի առնվեն բոլոր կողմերի շահերը, քանի որ բոլորից է կախված տարածաշրջանային անվտանգությունը:

«Հուսով եմ, որ ԵՄ-ի կողմից բանակցող մեր գործընկերներն առավելագույն հավասարակշռվածություն կցուցաբերեն, քանի որ դրանից է կախված լինելու մեր հարաբերությունների հետագա ընթացքը»,-փաստել է հանձնաժողովի նախագահը:

Արման Եղոյանը տեղեկացրել է, որ Գայանե Աբրահամյանը եւ ինքը Հայաստան են վերադարձել Բուխարեստ-Երեւան առաջին անգամ իրականացված չվերթով: Նա հույս է հայտնել, որ չվերթուղու շահագործումը կնպաստի տուրիզմի եւ երկկողմ կապերի զարգացմանը:


29.04.2024
Ժողովրդավարությունն է ապահովելու մեր երկրի անվտանգությունը, զարգացումը եւ կայունությունը տարածաշրջանում. Մերի Գալստյան
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում (ՖԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը մասնակցել է ՖԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին, որը կայացել է ապրիլի 29-30-ը՝ Լյուքսեմբուրգում:Հայկական պատվիրակությունն առաջարկել է փոփոխություններ եւ լրացո...

29.04.2024
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ի...

29.04.2024
Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մ...

29.04.2024
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...

29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...