National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
12.04.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
12.04.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
1 / 7

Ապրիլի 12-ին հերթական նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանը տեղեկացրել է, որ նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել իրական սեփականատերերի հասկացությունը՝ միաժամանակ ամրագրելով նաեւ քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը: Գործադիրն առաջարկում է կարգավորել նաեւ իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու կարգը, սեփականատեր գրանցելու եւ գրանցման մեջ փոփոխություններ կատարելու ժամկետները:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Ըստ նրա՝ նախաձեռնության նպատակն է խթանել ցեմենտի ներքին արտադրությունը եւ ներմուծման փոխարինման միջոցով ներքին շուկան ապահովել տեղական արտադրանքով: Հիմնական զեկուցողի խոսքով՝ Հայաստանում 2018 թվականին ցեմենտի տարեկան իրացման ծավալները կազմել են մոտ 680 հազար տոննա, որից 512 հազար տոնան արտադրվել է Հայաստանում, իսկ 168 հազար տոննան ներմուծվել է: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել են թե՛ արտադրության, թե՛ ներմուծման ծավալները: Ներկայում ցեմենտի հիմնական ներմուծումն իրականացվում է Իրանից: Նշվել է, որ ներմուծման նման պայմաններում ցեմենտի տեղական արտադրող ընկերությունները կդադարեցնեն գործունեությունը եւ դրա արդյունքում ներմուծողները կարող են բարձրացնել ցեմենտի գները: Շուկայում մրցակցային հավասար պայմաններ ապահովելու նպատակով գործադիրն առաջարկում է ներմուծվող ցեմենտի վրա պետության կողմից որոշակի սահմանափակումների կիրառում:

Հանձնաժողովի անդամները խոսել են Իրանից ցեմենտի ներկրման գնի վերանայման հնարավորությունից, կարեւորել Կառավարության կողմից ճյուղի մրցունակությանն ու տեղական արտադրության պաշտպանությանն ուղղված քայլերի իրականացումը, առկա աշխատատեղերի պահպանումը եւ ավելացումը:

Հանձնաժողովի նախագահը, կարեւորելով տեղական արտադրողների պաշտպանությունը, ինչպես նաեւ առաջնահերթ համարելով պետության շահը, անհրաժեշտ է համարել առաջարկվող պետական տուրքը սահմանել 1 տարի ժամկետով, ստեղծել փորձագետներով համալրված աշխատանքային խումբ՝ բազմակողմանիորեն ուսումնասիրելու շուկայի հնարավորությունները:

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ գործող օրենքով  արգելվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով այն ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը Հայաստանի տարածքում, որոնց առավելագույն ընդհանուր զանգվածը գերազանցում է 44 տոննան, իսկ տրանսպորտային միջոցի մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը` 11.5 տոննա կշռային ցուցանիշները չգերազանցող ծանրաքաշ եւ (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթեւեկությունը` առանց ճանապարհը տնօրինողի թույլտվության: Նախաձեռնությամբ առաջարկվում է արգելել թույլատրելի առավելագույն զանգվածը եւ մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների  երթեւեկությունը, քանի որ հակառակ դեպքում վնաս է հասցվում ճանապարհային պաստառին:

Արգելքը չի տարածվում կշռային ցուցանիշները գերազանցող ծանրաքաշ չմասնատվող բեռների վրա եւ նախագծով նախատեսվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով չմասնատվող բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների երթեւեկության երթուղու համար տրամադրել մեկանգամյա թույլտվություն եւ սահմանել պետական տուրք:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանի հեղինակած «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասինե օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Ըստ հեղինակի՝ գովազդվող ապրանքների եւ ծառայությունների շարքում հանդիպում է շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, վիճակախաղերի կազմակերպիչների ծառայությունների գովազդ, որը հասանելի է տարիքային բոլոր խմբերի համար, օրվա ցանկացած ժամի: Պատգամավորն առաջարկում է սահմանափակել վերոնշյալ ծառայությունների գովազդը՝ հասարակության խոցելի խմբերին զերծ պահելու դրանց ազդեցությունից:

Կառավարության  դրական տեսակետը ներկայացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Նրա խոսքով՝ գործադրի համար ընդունելի է նախագծի նպատակադրումը եւ Կառավարությունը ներկայացրել է բովանդակային եւ խմբագրական առաջարկներ:

Պայմանավորվածություն է ձեռբ բերվել հարցի քննարկումը շարունակել հաջորդ նիստում: 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկամսյա ժամկետով: 

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրանց կից ներկայացված օրինագծերի փաթեթները:

Քննարկված բոլոր նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:

Նույն օրը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ քննարկվել եւ հաստատվել են  աշխատանքային խմբեր կազմավորելուն եւ դրանց աշխատակարգին վերաբերող  որոշման նախագծեր:

Ըստ այդմ՝  հանձնաժողովում հասարակական հիմունքներով կգործեն  ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, հանքարդյունաբերության օրենսդրության վերլուծությանը, Սեւանա լճին, կենդանիների պաշտպանությանը, Օրհուսի կոնվեցիայի պահանջների արդյունավետ իրագործմանն ու վերահսկողությանը,  շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության օրենսդրական շրջանակի վերլուծությանը եւ անտառների արդյունավետ կառավարման հարցերով զբաղվող յոթ աշխատանքային խմբեր: Դրանցում ներգրավված կլինեն նաեւ ներկայացուցիչներ գործադիր մարմնից եւ հասարակական կազմակերպություններից:

Հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանի տեղեկացմամբ՝ կենդանիների պաշտպանության հարցերով զբաղվող աշխատանքային խումբն արդեն սկսել է աշխատանքը եւ շուտով քննարկման կներկայացնի «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին»  օրենքի նախագիծը:

Կգործի նաեւ մեկ այլ աշխատանքային խումբ,  որը կքննարկի «Ֆարմ  կրեդիտ Արմենիա» վարկային կազմակերպության առաջարկները՝ ուղղված գյուղատնտեսության  զարգացմանը:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ քաղաքացիների ընդունելության ժամանակացույցին վերաբերող  հարցեր:


12.04.2019
Ներկայացվել են մանրամասներ Բուխարեստում կայացած խորհրդաժողովի վերաբերյալ
Ապրիլի 1-2-ին Բուխարեստում կայացել է Ռումինիայի խորհրդարանի կողմից կազմակերպված խորհրդաժողով, որի աշխատանքների վերաբերյալ ապրիլի 12-ին հրավիրած մամուլի ասուլիսում մանրամասներ է ներկայացրել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Խորհրդաժողովի աշխատանքներին մասնա...

12.04.2019
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

12.04.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի նախագահների համաժողովին մասնակցելու համար 2019 թվականի ապրիլի 14-17-ը ներառյալ Աթենք (Հունաստանի Հանրապետություն) կգործուղվի Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տե...

12.04.2019
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

12.04.2019
Տեղեկատվություն մամուլի ասուլիսի անցկացման վերաբերյալ
Ապրիլի 12-ին՝ ժամը 12:30-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Եղոյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն Բուխարեստում Ռումինիայի խորհրդարանի կողմից կազմակերպված խորհրդաժողովի աշխատանքների վերաբերյալ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS