Տպել
16.04.2019
Պատգամավորներն ամփոփել են ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքները
1 / 4

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Էդմոն Մարուքյանն ու Տաթեւիկ Հայրապետյանն ապրիլի 16-ին հրավիրած մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել ապրիլի 8-ից 12-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներից:

Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է նստաշրջանի ընթացքում ու վեհաժողովի իրավաբանական եւ մարդու իրավունքների հարցերի կոմիտեում քննարկված բանաձեւերը: Բանախոսը նշել է, որ դրանցից մեկը նվիրված է եղելադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, այսպես կոչված, փողերի լվացմանն ու խավիարային դիվանագիտությանը: «Խավիարային դիվանագիտությունն այլեւս չի աշխատում Եվրախորհրդարանում»,-ասել է Վլադիմիր Վարդանյանը: Նա նաեւ նշել է, որ նման դիվանագիտության մասին խոսք լինել չի կարող, քանի որ ադրբեջանական կողմի բացասական վարքը հիշատակվում է տարբեր զեկույցներում: Հայկական պատվիրակությունը նաեւ միացել է քրիստոնյաների հետապնդումներին վերաբերող բանաձեւին՝ կարեւորելով նրանց պաշտպանության հարցը:

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ընդգծելով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը վերաբերող մասը:

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը նույնպես դրական է գնահատել վարչապետի խոսքը եւ նշել, որ ԵԽԽՎ-ն սպասելիքներ ունի Հայաստանից եւ նրա ղեկավարներից: «Ժամանակն է խոսքից անցնել գործի»,- ասել է պատգամավորը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանի հավաստմամբ՝ հայկական պատվիրակությունը դրական վերաբերմունքի է արժանանում եվրոպացի գործընկերների կողմից եւ նրանց հետ հաստատվում են բարեկամական կապեր:

Պատվիրակության անդամները պատասխանել են նաեւ լրագրողների բազմաբնույթ հարցերին:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...