Տպել
29.04.2005
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում

Ապրիլի 29-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահի տեղակալ Վահան Հովհաննիսյանը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ   2005թ.մայիսի 2-5-ը ԱԺ չորսօրյա նիստե րի օրակարգի նախագիծը: ԱԺ երրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգի նախագծի լրացումներ բաժնում ընդգրկվել է 11 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 60 հարց, միջազգային 6 պայմանագիր:

Ազգային ժողովի երրորդ  գումարման հինգերորդ նստաշրջանի եւ 2005թ. մայիսի 2-5-ը ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը կհաստատվեն մայիսի 2-ի ԱԺ նիստում:


29.04.2005
Հանդիպումներ Թբիլիսիում
Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը Թբիլիսիում հանդիպեց Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդի հետ եւ նրան փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրական ողջույներն ու բարեմաղթանքները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ մշակութային կապերին առնչվո...

29.04.2005
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում
Ապրիլի 29-ին տեղի ունեցան Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերը:ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում, որը նախագահում էր հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը, որոշվեց  դրական եզրակացությամբ ԱԺ երրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակա...