ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում ապրիլի 16-ին բացվել է գեղանկարիչ Նարգիզ Փաշայանի աշխատանքների ցուցահանդեսը, որին ներկա էին պատգամավորներ, արվեստագետներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, լրագրողներ:
ՀՀ նկարիչների միության անդամ Նարգիզ Փաշայանը բազմաթիվ հանրապետական եւ միջազգային ցուցահանդեսների մասնակից է:
ՀՀ ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանը ողջունել է Ազգային ժողովում մշակութային միջոցառումներ անցկացնելու ավանդույթը՝ այն համարելով հասարակության եւ Ազգային ժողովի միջեւ համագործակցության լավագույն օրինակներից: Նա նշել է, որ բազմաթիվ արվեստասերներ հնարավորություն ստացան շփվելու գեղեցիկի հետ: Գնահատելով աշխատանքները՝ պատգամավորը ստեղծագործական նոր եռանդ է մաղթել նկարչուհուն:
Արվեստաբան Մարտին Միքայելյանի խոսքով՝ Նարգիզն իր տաղանդով փորձում է ամենօրյա հոգսերով ու խնդիրներով զբաղված մարդու ուշադրությունն ուղղել դեպի գեղեցիկը, դեպի արվեստը: Նա եւ՛ ժամանակակից է, եւ՛ ստեղծագործում է նկարչական ավանդույթների շրջանակում: Չափազանց հետաքրքիր համարելով նրա գործերը, ներդաշնակ եւ գեղեցիկ գնահատելով գույները՝ արվեստաբանը նշել է, որ դրանք շունչ, տրամադրություն, մթնոլորտ են հաղորդում հայ կերպարվեստին:
Նարգիզ Փաշայանը մեծ պատիվ է համարել Հայաստանի խորհրդարանում իր գործերի ցուցադրությունը եւ նշել, որ այն յուրօրինակ ստուգատես է հետագա գործունեության համար: Գեղանկարչուհին ցուցահանդեսը նվիրել է թավշյա հեղափոխության մեկամյակին:
Մեկնարկել են խորհրդարանի հերթական նիստերը
ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 16-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերն ու դրանց քննարկման ընթացակարգերը: Խորհրդարանի որոշմամբ ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում չեն ներառվել ԱԺ գլխադասային հանձնաժողովների ...
Պատգամավորներն ամփոփել են ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքները
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Էդմոն Մարուքյանն ու Տաթեւիկ Հայրապետյանն ապրիլի 16-ին հրավիրած մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել ապրիլի 8-ից 12-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներից: Վլադիմիր Վարդանյան...
«Ղազախստանը շահագրգռված է խորացնելու փոխգործակցությունը Հայաստանի հետ». ՀՀ-ում Ղազախստանի դեսպան
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանն ապրիլի 16-ին հանդիպել են ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւի եւ Ղազախստանի «Նուր Օթան» կուսակցության միջազգային հարաբերո...
Ազգային ժողով են այցելել Շիրակի մարզի պետական համալսարանի ուսանողները
Ապրիլի 16-ին խորհրդարան էին այցելել Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները: Հյուրերը հետեւել են օրենսդիր մարմնի հերթական նիստի աշխատանքներին, ապա հանդիպել ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանի հետ: Ավանդական «Բաց դասն» ընթացել է հարցու...
ՍԾՏՀ ԽՎ հանձնաժողովը քննարկել է կենսաթոշակային համակարգի խնդիրները
Երեւանում ապրիլի 16-ին անցկացվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշակութային, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 52-րդ նիստը: Քննարկման առանցքում էր ՍԾՏՀ կազմակերպության անդամ պետությունների կենսաթոշակային համակարգերին վերաբերող հարցը: Բացման խոսքում ողջու...
ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության այցը Հայաստան
Ապրիլի 17-19-ը Հայաստան կայցելի ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակություն, որի կազմում են Դեյվիդ Փրայսը (դեմոկրատ, Հս. Կարոլինա), Վերն Բուքանանը (հանրապետական, Ֆլորիդա), Դինա Տիտուսը (դեմոկրատ, Նեւադա), Մայքլ Քոնավեյը (հանրապետական, Տեխաս), Գերրի Քոնոլին (դեմոկրատ, Վիրջինիա), Ադրիան Սմիթը (հանրապետական, Ն...
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
Ապրիլի 16-ին արտահերթ նիստ է գումարել ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը՝ Արարատ Միրզոյանի նախագահությամբ: Խորհրդի որոշմամբ լրացումներ են կատարվել Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերում, ինչպ...
Մամուլի ասուլիսի հրավեր
Ապրիլի 16-ին` ժամը 14:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը: ...
Ցուցահանդեսի լուսաբանման հրավեր
Ապրիլի 16-ին՝ ժամը 13:30-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա ՀՀ նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Նարգիզ Փաշոյանի նկարների ցուցահանդեսի բացումը: ...
Երեւանում տեղի կունենա ՍԾՏՀ ԽՎ մշակութային, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 52-րդ նիստը
Ապրիլի 16-ին՝ ժամը 09:30-ին, «Ռամադա» հյուրանոցում (Փավստոս Բուզանդ 15, «Apricot» սրահ) տեղի կունենա ՍԾՏՀ ԽՎ մշակութային, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 52-րդ նիստը: ...