Տպել
16.04.2019
Ազգային ժողովում բացվել է գեղանկարիչ Նարգիզ Փաշայանի աշխատանքների ցուցահանդեսը
1 / 6

ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում ապրիլի 16-ին բացվել է գեղանկարիչ Նարգիզ Փաշայանի աշխատանքների ցուցահանդեսը, որին ներկա էին պատգամավորներ, արվեստագետներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, լրագրողներ:

ՀՀ նկարիչների միության անդամ Նարգիզ Փաշայանը բազմաթիվ հանրապետական եւ միջազգային ցուցահանդեսների մասնակից է:

ՀՀ ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանը ողջունել է Ազգային ժողովում մշակութային միջոցառումներ անցկացնելու ավանդույթը՝ այն համարելով հասարակության եւ Ազգային ժողովի միջեւ համագործակցության լավագույն օրինակներից: Նա նշել է, որ բազմաթիվ արվեստասերներ հնարավորություն ստացան շփվելու գեղեցիկի հետ: Գնահատելով աշխատանքները՝ պատգամավորը ստեղծագործական նոր եռանդ է մաղթել նկարչուհուն:

Արվեստաբան Մարտին Միքայելյանի խոսքով՝ Նարգիզն իր տաղանդով փորձում է ամենօրյա հոգսերով ու խնդիրներով զբաղված մարդու ուշադրությունն ուղղել դեպի գեղեցիկը, դեպի արվեստը: Նա եւ՛ ժամանակակից է, եւ՛ ստեղծագործում է նկարչական ավանդույթների շրջանակում: Չափազանց հետաքրքիր համարելով նրա գործերը, ներդաշնակ եւ գեղեցիկ գնահատելով գույները՝ արվեստաբանը նշել է, որ դրանք շունչ, տրամադրություն, մթնոլորտ են հաղորդում հայ կերպարվեստին:

Նարգիզ Փաշայանը մեծ պատիվ է համարել Հայաստանի խորհրդարանում իր գործերի ցուցադրությունը եւ նշել, որ այն յուրօրինակ ստուգատես է հետագա գործունեության համար: Գեղանկարչուհին ցուցահանդեսը նվիրել է թավշյա հեղափոխության մեկամյակին:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...