Տպել
19.04.2019
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
1 / 16

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 19-ին այցելել է Սանկտ Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցի, այնուհետեւ շրջայց կատարել հայկական կիրակնօրյա դպրոցում եւ ջերմ հանդիպում ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ:

Արարատ Միրզոյանը համայնքին ներկայացրել է թավշյա հեղափոխության սկզբունքներն ու արժեքները, որոնց հավատարիմ է իշխանության եկած քաղաքական ուժը, երկրի առաջնահերթությունները, կիսվել առկա խնդիրներով: Անդրադառնալով Սփյուռքի հետ հարաբերություններին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ այդ հարաբերությունները չափազանց կարեւոր են իրենց համար եւ տարիներ ի վեր Սփյուռքին միայն օգնության հասնող ձեռք դիտարկելու դիրքորոշումը պետք է փոխարինվի հավասար համագործակցության մոտեցմամբ:

Ազգային ժողովի նախագահն ու պատվիրակության անդամները պատասխանել են համայնքի ներկայացուցիչների՝ կրթությանը, առողջապահությանը, տնտեսությանը, դատական համակարգին, արտաքին քաղաքականությանն ու հասարակական կյանքի այլ ոլորտներին վերաբերող ամենատարբեր հարցերին:

Հաջորդ օրը խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը ծաղիկներ է խոնարհել Կոմիտասի հուշարձանին եւ շրջայց կատարել Սանկտ Պետերբուրգի Գլխավոր հյուպատոսությունում:

Պատվիրակության կազմում են եղել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Գոռ Գեւորգյանը եւ Անուշ Բեղլոյանը:


19.04.2019
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 19-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են նախորդ օրը քննարկված օրինագծերը, որից հետո շարունակել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատար...

19.04.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ 49-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 19-ին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ 49-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին: ԱՊՀ անդամ պետությունների պատվիրակությունները քննարկել եւ հաստատել են նստաշրջանի օրակարգում ընդգրկված մի շարք մոդելային օրենքների եւ օրենսգրքերի նախագծեր: Ա...

19.04.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում ունեցել է երկկողմ հանդիպումներ
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 49-րդ լիագումար նստաշրջանին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ մեկնած Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով միջխորհրդարանական վ...