Տպել
23.04.2019
Ազգային ժողովի այգում հիմնվել է հայ-ռուսական բարեկամության ծառուղի
1 / 13

Ապրիլի 23-ին Ազգային ժողովի այգու` քաղաքացիների համար բաց հատվածում պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել կեչիների տնկարկում, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխնախագահներ Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը, Վահե Էնֆիաջյանը, պատգամավորներ, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, քաղաքացիներ:

Մասնակիցները տնկել են Լոռու մարզի ռուսական Ֆիոլետովո գյուղից բերված 32 կեչու տունկ. նախատեսվում է դրանց թիվը հասցնել 50-ի:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշել է, որ խորհրդարանի այգում հայ-ռուսական բարեկամության ծառուղու հիմնումը խորհրդանշական բնույթ ունի եւ հավաստումն է երկու երկրների ժողովուրդների միջեւ առկա բազմադարյա բարեկամական հարաբերությունների:

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի խոսքով՝ գեղեցիկ ավանդույթ է ձեւավորվել. տարբեր ազգերին բնորոշող ծառատեսակներով է հարստանում այգին եւ հետաքրքիր զբոսավայր դառնում քաղաքացիների համար:

Ազգային ժողովի շենքի ճարտարապետ Մարկ Գրիգորյանի թոռը՝ լրագրող Մարկ Գրիգորյանը, ողջունել է նախաձեռնությունը եւ կարեւորել, որ այգին հասանելի է բոլորի համար:

Ալեքսեյ Սանդիկովը նշել է, որ խորհրդարանի հիմնական մասնաշենքի հետնամասում Կարեն Դեմիրճյանի նախաձեռնությամբ տարիներ առաջ տնկված կեչիներն այսօր էլ գեղեցկացնում են այգին: Նրա տեղեկացմամբ՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանի բոլոր մարզերում հիմնել կեչու ծառուղիներ:


23.04.2019
Կարեւորվել են Հայոց եղեռնի ճանաչման գործընթացն ու ցեղասպանություն հանցագործության դեմ պայքարը
ՀՀ ԱԺ պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը ապրիլի 23-ին հանդիպել է Իրաքյան Քուրդիստանից ժամանած պատվիրակության հետ: Հյուրերը Հայաստանում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցելու առաքելությամբ: Ռուստամ Բաքոյանը կարեւորել է Հայոց ե...

23.04.2019
Քննարկվել են դատական իշխանության եւ փաստաբանության ոլորտի խնդիրներ
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանն ապրիլի 23-ին հանդիպել է Փարիզի փաստաբանների պալատի պատվիրակությանը՝ պալատի փոխնախագահ Բազիլ Ադերի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լի...

23.04.2019
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը ապրիլի 23-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորներն ավարտել են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի  տարեկան գործունեության մասին հաղորդման քննարկումը՝ լսելով հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի եզրափակիչ ելույթը: Անդրադառնալով պատգամավորների հնչեցրած հ...

23.04.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Կարու Ջեյասուրիյային: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, խոր ցավով տեղեկացա Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մասին, որոնք բազմաթիվ մարդկա...

23.04.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 100-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարին մասնակցելու համար 2019 թվականի ապրիլի 24-26-ը ներառյալ Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Գեւորգ Գորգիսյանը եւ Վիկտոր Ենգիբարյանը: ...