National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
26.04.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
26.04.2019
Քննարկվել են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանն ու փորձաքննությանն առնչվող խնդիրներ
1 / 4

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովին կից Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման եւ փորձաքննության օրենսդրական շրջանակի վերլուծության աշխատանքային խումբը ՀՀ ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանի նախագահությամբ ապրիլի 26-ին հրավիրած քննարկմանն անդրադարձ է կատարել շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող հարցերի:

ՀՀ ԱԺ պատգամավոր, աշխատանքային խմբի ղեկավար Մերի Գալստյանն անհրաժեշտ է համարել ոլորտի խնդիրների վերհանումը, ճանապարհային քարտեզի կազմումն ու դրանով առաջնորդվելը:

«Բնագավառն օրենսդրական կարգավորումների կարիք ունի»,-նշել է աշխատանքային խմբի ղեկավարը:

ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Ազգանուշ Դռնոյանը ներկայացրել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի ընդունման նախապատմությունը, կարեւորել դրա կիրարկումը, ինչի արդյունքում լուծվել են բազմաթիվ խնդիրներ: Նրա խոսքով՝ ժամանակի ընթացքում առաջացել են նոր խնդիրներ, այդ պատճառով գործադիրն առաջիկայում կներկայացնի օրենքում փոփոխություններ ու լրացումներ, որոնք կդրվեն հանրային քննարկման:

Բանախոսները բարձրաձայնել են մի շարք հարցեր, որոնք առնչվել են շրջակա միջավայրի պահպանման գործում տվյալ համայնքի բնակչության իրազեկմանն ու խնդիրների լուծմանը նրանց մասնակցությանը:

Աշխատանքային խմբի հաջորդ քննարկմանը կմասնակցեն նաեւ առողջապահության բնագավառի մասնագետներ:


26.04.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Ծխախոտի դեմ պայքարի լավագույն փորձի ուսումնասիրության համար ճանաչողական այցով 2019 թվականի ապրիլի 28-ից մայիսի 2-ը ներառյալ Դուբլին (Իռլանդիա) կգործուղվեն ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը եւ ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը: ...

26.04.2019
«Հայ-արգենտինական միջխորհրդարանական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ». Ռուբեն Ռուբինյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է հայ-արգենտինական հարաբերությունների ...

26.04.2019
Լենա Նազարյանը հանդիպել է Հայաստանի մարզերի աշակերտների հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ապրիլի 26-ին հանդիպել է Եվրախորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի՝ Եվրամիության աջակցությամբ կազմակերպված «Ժողովրդավարական քաղաքացիության ուսուցում. առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագրում ներգրավված Հայաստանի մարզերի աշակերտների, ծրագրի ղեկավարների հետ: Լեն...

26.04.2019
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել
Ապրիլի 26-ին տեղի է ունեցել ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Միքայել Մելքումյանի նախագահությամբ: Առաջին ընթերցումով քննարկվել է «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ տ...

26.04.2019
Արարատ Միրզոյանը միջազգային գործընկերների հետ քննարկել է ԱԺ աջակցության հնարավոր ծրագրերը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպանների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների: Հանդիպման նպատակն էր միջազգային գործընկերներին ներկայացնել Ազգային ժողովի ինստիտուցիոնալ եւ նյութական կարիքները, նախանշել առաջնահերթո...

26.04.2019
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS