Տպել
27.04.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մասնակցել է Քաղաքացու օրվան նվիրված տոնակատարությանը
1 / 12

Ապրիլի 27-ին Հայաստանում առաջին անգամ նշվել է Քաղաքացու օրը: Առավոտից հանրապետության մարզերում եւ մայրաքաղաքում մեկնարկել են տոնին նվիրված միջոցառումներ: Երեւանում տոնական արարողություններին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Շնորհավորելով ՀՀ քաղաքացիներին տոնի առթիվ՝ խորհրդարանի նախագահը նշել է, որ այսօր ամրապնդվում են այն արժեքները, որոնք դրված են նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հիմքում եւ ամրագրված ՀՀ Սահմանադրությամբ: Արարատ Միրզոյանը կարեւորել է քաղաքացիների իրավունքները, ազատություններն ու դրանց պաշտպանությունը: «Հեղափոխությունն իսկապես քաղաքացու հաղթանակն է, եւ այս տոնը կոչված է ամրապնդելու ու արժեւորելու այդ հաղթանակը»,-նշել է ԱԺ նախագահը:

Արարատ Միրզոյանն ընտանիքի անդամների հետ շրջել է Երեւանի փողոցներով: Ազատության հրապարակում նա դիտել է փոքրիկ նկարիչների կավճե ստեղծագործությունները, ծանոթացել տոնին նվիրված ցուցադրություններին, հետեւել ցուցադրական սուսերամարտին, շախմատ խաղացել 7-ամյա Գոռ Հարությունյանի հետ: ՀՀ ԱԺ նախագահը զրուցել եւ լուսանկարվել է քաղաքացիների ու Հայաստան այցելած զբոսաշրջիկների հետ:


06.05.2024
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան մայիսի 7-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:00-11:20,   ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40,   ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցութ...

06.05.2024
Խորհրդարանը շարունակել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդման քննարկումը
Ազգային ժողովը մայիսի 6-ի նիստում շարունակել է 2023 թվականի ՀՀ դատախազության գործունեության մասին հաղորդման քննարկումը:   Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորներն անդրադարձել են գլխավոր դատախազի տարեկան հաղորդման մեջ արձանագրված խնդիրներին, կառույցի գործունեությանը, համակարգային խնդիր...