National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.4.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
29.04.2019
Նիստ է հրավիրել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը
1 / 3

Ապրիլի 29-ին նիստ է գումարել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը՝ Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ:

«2018 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը եւ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2018 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը քննարկման է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը գոհունակությամբ նշել է, որ ԱԺ մարդու իրավունքների հարցերով զբաղվող հանձնաժողովի հետ առկա է արդյունավետ աշխատանք:

Նա տեղեկացրել է, որ ՄԻՊ գործունեությունը միջազգային մանրամասն վերանայման է ենթարկվել եւ երկրի միջազգային հեղինակության համատեքստում կարեւորել այն հանգամանքը, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի քարտուղարությամբ գործող անկախ հանձնախմբի կողմից կառույցին կշնորհվի միջազգային անկախության ամենաբարձր կարգավիճակ:

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ աշխատանքը տարվել է երկու հիմնական ուղղություններով՝ անհատական իրավիճակներ եւ հիմնարար հարցերում կանխարգելիչ գործունեություն՝ նպատակ ունենալով կատարելագործել ՄԻ համակարգը եւ մեծացնել ՄԻՊ ինստիտուցիոնալ ազդեցությունը երկրում: Նրա խոսքով՝ 2018 թվականն առանձնացել է աննախադեպ ծանրաբեռնվածությամբ. կրկնակիից ավելի աճել է բողոքների թիվը, զգալի շատացել են այցերը, կրկնակիից ավելի են եղել այցերը քրեակատարողական հիմնարկներ եւ այլ փակ հաստատություններ, հրապարակվել է 10-ից ավելի արտահերթ զեկույց:

Անդրադառնալով 2018 ապրիլյան իրադարձություններին՝ Արման Թաթոյանն ընդգծել է, որ մարտի 31-ից ողջ գործընթացը ՄԻՊ աշխատակազմի մշտադիտարկման ներքո է եղել, առաջնահերթ խնդիրը եղել է այն մասնակիցների իրավունքների երաշխավորումը, որոնք ոստիկանության կողմից բերման ենենթարկվել կամ իրականացվել է վարչական ձերբակալում: Այդ օրերին ՄԻՊ աշխատակազմն արտակարգ գրաֆիկով է աշխատել՝ իրականացնելով շուրջօրյա եւ մշտական դիտարկումներ: Զեկույցում ընդգծվել է այդ օրերի իրադարձությունների խաղաղ բնույթը եւ կազմակերպիչների հանդուրժողականության կոչերը, ինչը, ըստ Արման Թաթոյանի,ամենակարեւորն էր խաղաղ ընթացքի ապահովման համար: Այս համատեքստում զեկույցում անդրադարձ կա սոցիալական ցանցերում ատելության խոսքի ու բռնության կոչերի տարածման, կեղծ օգտատերերի խնդրին:

Մեծ ուշադրություն է հատկացված լրագրողների աշխատանքին: Ըստ Արման Թաթոյանի՝ պետական մարմինը պետք է լրագրողին վերաբերի օրինավորության ու բարեխղճության կանխավարկածով, զուգահեռ պետք է շարունակաբար զարգանա լրագրողի արհեստավարժությունը:

ՄԻ պաշտպանն անդրադարձել է նաեւ ինֆորմացիայի ազատության սահմանափակումներին, փաստաբանության ոլորտի խնդիրներին, երեխաների հատուկ խնամք իրականացնող հաստատություններում միասնական չափանիշների բացակայությանը, քրեակատարողական հիմնարկների խնդիրներին, կանանց եւ երեխաների իրավունքների հարցում առկա կարծրատիպերի հաղթահարմանը, զինված ուժերում ՄԻ պաշտպանությանը, որոնց մանրամասն անդրադարձ կա զեկույցում:

Արման Թաթոյանի խոսքով՝ ակտիվ համագործակցություն է ձեւավորվել Արցախի ՄԻՊ-ի հետ, մեծացել է ՀՀ ՄԻՊ ինստիտուտի միջազգային ներգրավվածությունը, 2015 թ. համեմատությամբ 5 անգամ աճել է կառույցի աշխատանքի արդյունավետությունը՝ դրական գործերի թվով:

Հարցուպատասխանի ձեւաչափում պատգամավորներն անդրադարձել են դատական նիստերի ձգձգման, քրեակատարողական հիմնարկներում բուժծառայության որակի խնդիրներին, սոցիալական ցանցերում ատելություն տարածող խմբերի գործունեությանը եւ դրա հետեւանքներին, առողջության պահպանման հարցում քաղաքացիների իրազեկմանը հատկապես պետպատվերի շրջանակում, մեր երկրում քաղբանտարկյալների առկայությանը, պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու կամ պատժի չկրած ժամկետն ավելի մեղմ պատժաժամկետով փոխարինելու համակարգը չգործելուն եւ այլ հարցերի, որոնց վերաբերյալ մանրամասն պարզաբանումներ է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Նա, գործընկերներին շնորհակալություն հայտնելով կառուցողական հարցադրումների ու առաջարկների համար, համագործակցելու պատրաստակամություն է հայտնել:

Քննարկված հարցն ընդունվել է ի գիտություն:

Կառավարության հեղինակած «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամսով:

Նիստի ավարտին Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ պատգամավոր Թագուհի Թովմասյանի առաջարկով հանձնաժողով է հրավիրվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը: Նշվել է, որ առաջիկայում հանձնաժողովը կնախաձեռնի այցեր հոգեբուժական հաստատություններ:


29.04.2019
Հայ խորհրդարանականները հանդիպել են Չեխիայի Պատգամավորների պալատի պատվիրակության հետ
Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ներկայացուցիչները հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ Հայաստան-Չեխ...

29.04.2019
Տեղեկատվություն
Ապրիլի 30-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 314 սրահում կկայանա Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի եւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հանդիպումը: ...

29.04.2019
Կարեւորվել է հայ-չեխական միջխորհրդարանական կապերի զարգացումը. հանդիպում հանձնաժողովում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանն ու հանձնաժողովի անդամներն ապրիլի 29-ին հանդիպել են Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով չեխ խորհ...

29.04.2019
Արարատ Միրզոյանը չեխ գործընկերներին ներկայացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումները
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 29-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում` օրենսդիր մարմնի ղեկավարը վստահություն է հայտ...

29.04.2019
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am