ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Համազասպ Դանիելյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Կորյուն Մկրտչյանը, Սոնա Ղազարյանը եւ Նարինե Խաչատուրյանը մայիսի 2-ին հանդիպել են «Դեպի արժանիքահեն հանրային ծառայություն» ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող ԱՄՆ արժանիքային համակարգի պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչ Ռոնալդ Վեյսին: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության եւ Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների ֆինանսավորմամբ:
Ռոնալդ Վեյսը պատգամավորներին ներկայացրել է ԱՄՆ արժանիքային համակարգերի պաշտպանության հանձնաժողովի առաքելությունը, դերն ու նշանակությունը, կառուցվածքը, գործունեության հիմնական ուղղությունները:
Խոսելով ամերիկյան պետական ծառայության արժանիքային համակարգի հիմնարար սկզբունքների, ձեռքբերումների մասին՝ բանախոսն ընդգծել է, որ ծրագրի նպատակն է ԱՄՆ-ի հաջողված եւ արդյունավետ ոլորտային փորձը կիրարկելի դարձնել Հայաստանում: Նա խոսել է քաղծառայության համակարգում վերահսկող մարմնի անհրաժեշտության մասին, որի առաքելությունը համակարգում աշխատողների իրավունքների պաշտպանությունն է:
ՀՀ ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանը նշել է, որ Հայաստանը գտնվում է արմատական կարեւոր բարեփոխումների շրջանում եւ հաստատակամ առաջ է շարժվում ժողովրդավարության զարգացման ուղով: Պատգամավորի համոզմամբ՝ ամերիկյան փորձը նշանակալի դերակատարություն կունենա Հայաստանի քաղծառայության համակարգում դրական փոփոխություններ իրականացնելու առումով:
Ռոնալդ Վեյսը պատասխանել է պատգամավորների՝ ծառայողական քննություն իրականացնելու գործառույթներին, պաշտպանության մեխանիզմներին վերաբերող հարցերին:
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 2-ին գումարել է հերթական նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Ն...
Տնտեսական ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված քննարկումներ ԱԺ մշտական հանձնաժողովում
Մայիսի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի ներկայացմամբ: Նախագծով նախատեսվում ...
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Մայիսի 2-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը: Հիմնական զեկուցող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղեկացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում արձ...
Մայիսյան եռատոնին նվիրված ծառատունկ ԱԺ այգում
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ մայիսի 2-ին խորհրդարանի այգում տեղի է ունեցել ծառատունկ՝ նվիրված մայիսյան եռատոնին: Ծառատունկի մասնակիցները տնկել են 15 լորենի: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հույս է հայտնե...
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) եւ Գերմանիայի Բունդեսթագի կողմից կազմակերպվող «Տնտեսություն. հակամարտությունների աղբյուր, թե հակամարտությունների կանխարգելման եւ հակամարտությունների վերականգնման գործիք» խորագրով սեմինարին մասնակցելու համ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով: ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...