Տպել
03.05.2019
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 4

Մայիսի 3-ին ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ քննարկվել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի տեղեկացմամբ՝ առաջարկվում է «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» եւ «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները հանել մասնավորեցման ցանկից:

Նախարարի խոսքով՝ ներկայում Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանրապետությունում գործող եւ օնկոլոգիական բուժօգնության ու հսկողության ծառայություններ մատուցող ամենախոշոր, բազմապրոֆիլ բժշկական կազմակերպությունն է, իսկ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնը համապատասխան հիվանդություններ ունեցող անձանց բժշկական օգնություն ու սպասարկում տրամադրող միակ մասնագիտական ուղղվածության հիմնարկն է: Ուստի, ըստ Արսեն Թորոսյանի, առավել նպատակահարմար է, որ կենտրոնները գործեն պետական համակարգում: Հիմնական զեկուցողը նշել է, որ հաշվի առնելով կազմակերպությունների բացառիկությունը, կարեւորությունը եւ ռազմավարական նշանակությունը՝ դրանց գործունեությունը պետական փակ բաժնետիրական ընկերությունների կարգավիճակով ավելի արդյունավետ է՝ չբացառելով մասնավոր ներդրողների ներգրավման հնարավորությունը:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը եւ հանձնաժողովի անդամները ողջունել են նախաձեռնությունը, կարեւորել ներդրումների ներգրավման միջոցով կենտրոնների զարգացումը, ավելի որակյալ ծառայություններ մատուցելու տեսանկյունից պետության կողմից քաղաքական պատասխանատվության ստանձնումը, անդրադարձել մասնավորեցման ցուցակում գտնվող այլ բուժհաստատություններին:

Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:


03.05.2019
Քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովին կից Հանքարդյունաբերության օրենսդրության վերլուծության աշխատանքային խումբը ՀՀ ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանի նախագահությամբ մայիսի 3-ին հրավիրած քննարկմանն անդրադարձել է բնական ռեսու...

03.05.2019
«Երկու բարեկամ ժողովուրդներն ունեն հարաբերությունների զարգացման մեծ կամք». Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄԷ պետնախարար Ահմադ Ալի ալ-Սայեղին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 3-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար, հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ահմադ Ալի ալ-Սայեղի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է հայ-էմիրաթակա...

03.05.2019
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...