Տպել
07.05.2019
Խորհրդարանի հյուրն էին Սեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի աշակերտները
1 / 5

«Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 7-ին խորհրդարան են այցելել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան համար 1 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքին, այցելել թանգարան:

Նրանց հետ հանդիպել եւ բաց դաս են անցկացրել ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Մերի Գալստյանը եւ Նարեկ Մկրտչյանը:

Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով: Աշակերտներին մասնավորապես հետաքրքրել է բնապահպանության, կրթության վերաբերյալ հարցերը: Նրանք նաեւ իրենց անհանգստությունն են հայտնել ուսուցիչների ցածր աշխատավարձի առնչությամբ: Վարազդատ Կարապետյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում:

Պատգամավորներն աշակերտներին հորդորել են լավ սովորել, տիրապետել օտար լեզուների:


07.05.2019
Մեկնարկել է ՀՀ ԱԺ հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը մայիսի 7-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը, քննարկել գլխադասային հանձնաժողովների բացասական եզրակացությունն ստացած երկու օրենսդրական նախաձեռնությունները ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ը...

07.05.2019
Քննարկվել են հայ-իսպանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը, հանձնաժողովի անդամ Արման Բաբաջանյանը, ՀՀ ԱԺ Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Սոս Ավետիսյանը մայիսի 7-ին հանդիպել են Իսպանիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ֆերնանդո Վ...

07.05.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
«Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումին մասնակցելու համար 2019 թվականի մայիսի 6-7-ը ներառյալ Ստեփանակերտ (Արցախի Հանրապետություն) են գործուղվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Գոռ Գեւորգյանը, Տաթեւիկ Հայրապետյանը եւ Գեւորգ Գորգիսյանը (մայիսի 6-9-ը ներառյալ): ...