Տպել
08.05.2019
Խորհրդարանում մեծարել են Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերանների
1 / 7

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ մայիսի 8-ին խորհրդարան են այցելել Հայրենական մեծ պատերազմի մասնակից մի խումբ վետերաններ:

Ֆաշիզմի դեմ պատերազմում իրենց մեծ ներդրումն ունեցած նախկին մարտիկները շրջել են խորհրդարանում, ծանոթացել խորհրդարանական անցուդարձին, հետեւել հերթական նիստի աշխատանքին:

Նիստը վարող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանն ու պատգամավորները ջերմորեն ողջունել են նրանց:

Այնուհետեւ խորհրդարանի Կարմիր սրահում՝ թեյի սեղանի շուրջ, վետերանների հետ են հանդիպել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Ալեն Սիմոնյանը կարեւորել է 1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի գործում նրանց ունեցած մեծ դերն ու նշանակությունը, մաղթել քաջառողջություն:

«Գլուխ եմ խոնարհում եմ ձեր արածի առջեւ»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Մայիսյան տոների կապակցությամբ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին շնորհավորել եւ նրանց հետ լուսանկարվել են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Գոռ Գեւորգյանը, Շիրակ Թորոսյանը, Վահագն Թեւոսյանը եւ Վահե Հովհաննիսյանը:

Հյուրերի անունից շնորհակալական խոսք է ասել Հայաստանի վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանը:

Մասնակիցներին հանձնվել են հուշանվերներ:


08.05.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Արցախ
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի միջոցառումներին մասնակցելու նպատակով Ազգային Ժողովի պատվիրակությունը` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, մայիսի 8-ին կմեկնի Ստեփանակերտ:   ...

08.05.2019
Տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ են այցելել խորհրդարան
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 8-ին խորհրդարան էին այցելել ՀՀ  Գեղարքունիքի  մարզի   Ծաղկունքի  դպրոցի  եւ  Երեւանի «Էլիտա» միջնակարգ  դպրոցի  աշակերտներն  ու  ուսուցիչները: Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել Ազգային ժողո...

08.05.2019
Շարունակվել է ՀՀ ԱԺ նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը մայիսի 8-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկություններով ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: Մինչ հարցերի քննարկմանն անցնելը, պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի  առաջարկով  պատգամավորները շնորհավորել են քաղաքա...