Տպել
11.05.2019
Ավստրիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
1 / 6

Հայաստանում գտնվող Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի գլխավորած պատվիրակությունը մայիսի 11-ին ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար Վիկտոր Ենգիբարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը: Այնուհետեւ ավստրիացի խորհրդարանականները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին, գրառում կատարել պատվո հյուրերի հուշամատյանում:

Ընդգծելով, որ Ավստրիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2015 թվականին՝ Գուդրուն Քուգլերը նշել է. «Ողբերգություն է, որ աշխարհի շատ երկրներ դեռեւս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, պետք է պայքարենք ճանաչման ուղղությամբ: Աննկարագրելի է, թե ինչ է կատարվել հայ ազգի հետ»: