Տպել
14.05.2019
Կարեւորվել է հայ-իրաքյան միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը
1 / 7

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանն ու անդամները մայիսի 14-ին հանդիպել են Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալիա Մահմուդ Սալման Ալ Զուբեյդիի հետ:

Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է խորացնելու Իրաքի հետ հարաբերությունները քաղաքական, խորհրդարանական, տնտեսական հարթություններում: Նա տեղեկացրել է, որ վերջին երկու տարիներին առեւտրաշրջանառության լուրջ աճ է գրանցվել եւ ընդգծել, որ փոխգործակցության զարգացման լայն հեռանկարներ կան մի շարք ոլորտներում: Բարեկամական խմբի ղեկավարը հավաստիացրել է, որ ՀՀ Ազգային ժողովը պատրաստակամ է Իրաքի հետ սերտ համագործակցության:

Ալիա Մահմուդ Սալման Ալ Զուբեյդին նշել է, որ հայ-իրաքյան կապերը պատմական ավանդույթներ ունեն: Շնորհավորելով խորհրդարանական բարեկամական խմբի կազմավորման կապակցությամբ՝ տիկին Սալման կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը եւ այդ հարցում բարեկամական խմբերի դերակատարումը: Անդրադառնալով երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական ներուժի օգտագործման արդյունավետության բարձրացման հնարավորություններին՝ ժամանակավոր հավատարմատարն ընդգծել է մշակութային, գիտակրթական, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների ու նորարարությունների ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Նա փաստել է, որ առկա է երկկողմ համագործակցության խորացման դեռեւս չիրացված մեծ ներուժ:

Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ երկու ժողովուրդները պատմական, ճակատագրական ընդհանրություններ ունեն. նրանք վերապրել են ցեղասպանություններ, եւ պետք է ցեղասպանությունների ճանաչման հետ կապված աշխատանքներ տարվեն: Նա նշել է, որ Իրաքում տեղի ունեցած իրադարձությունները մշտապես գտնվել են Հայաստանի ուշադրության կենտրոնում, եւ հայ հասարակությունը մեծ ցավով է ընդունել մարդկային կորուստների, մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը:

Բարեկամական խմբի անդամներն անդրադարձել են քուրդ, եզդի, ասորի ժողովուրդների իրավունքների պաշտպանությանը, ինքնավարությանն ու անվտանգության ապահովմանը վերաբերող հարցերի: Պատգամավորները մտքեր են փոխանակել էլեկտրաէներգիայի, ինտերնետի արտահանմանը, Երեւան-Բաղդադ ուղիղ թռիչքների կազմակերպմանը, իրաքյան աշխատաշուկայում հայ մասնագետների ներգրավմանը վերաբերող հարցերի շուրջ:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...