Տպել
15.05.2019
Ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր
1 / 4

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի (DCAF) ղեկավարի տեղակալ Անտյե Ֆրիտցը մայիսի 15-ին ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր: Նպատակն է բարձրացնել Հայաստանի Հանրապետությունում պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտների ժողովրդավարական վերահսկողությունը: Հուշագրով ընդգծվել է պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում թափանցիկության եւ հաշվետվողականության կարեւորությունը, մշտական հանձնաժողովի մասնագիտական կարողությունների զարգացման, ինչպես նաեւ արդյունավետ խորհրդարանական վերահսկողության եւ հսկողության անհրաժեշտ գործիքների կատարելագործման անհրաժեշտությունը: Երկկողմ հաստատվել է երկու տարվա գործողությունների նախագիծ:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...