Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները մայիսի 16-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար զոհված հայորդիների հիշատակին:
Արցախի խորհրդարանականները ծաղիկներ են դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի, Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի եւ քառօրյա պատերազմում զոհվածների շիրիմներին, լռությամբ ու խոնարհումով հարգել նրանց հիշատակը:
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ իրենց պարտքն է ամեն անգամ Հայաստան այցելելուց լինել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում եւ խոնարհվել հերոսների շիրիմների առջեւ:
Արցախցի գործընկերներին ուղեկցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հակոբ Սիմիդյանը, Տիգրան Կարապետյանը եւ Արման Բոշյանը:
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստն է գումարել
Մայիսի 16-ին Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելո...
Հարկային բարեփոխումների քննարկմանը մասնակցել են ԵՊՀ ուսանողները
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Հայկ Գեւորգյանն ու Գեւորգ Պապոյանը մայիսի 16-ին հանդիպել են ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի ուսանողների հետ: Քննարկման թեման մեր երկրի հարկային բարեփոխումներն էին: Առաջիկա հերթական նիստերում քննարկվելու են ՀՀ հարկային ...
Դեղերի շրջանառությանն առնչվող խնդիրները քննարկվել են ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում
ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մայիսի 16-ին կազմակերպվել էր աշխատանքային քննարկում՝ «Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառության հետ կապված խնդիրները» թեմայով: Քննարկմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության, «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի ան...
Նաիրա Զոհրաբյանն ընդունել է «Հյուման Ռայթս Ուոչ» կազմակերպության ներկայացուցիչներին
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մայիսի 16-ին ընդունել է «Հյուման Ռայթ Ուոչ» կազմակերպության հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով բաժանմունքի փոխտնօրեն Ջեյն Բյուքենընին եւ Եվրոպայի ու Կենտրոնական Ասի...
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի ելույթը Վրաստանում ընթացող ՍԾՏՀ ԽՎ-ի տնտեսական, առեւտրային, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերով հանձնաժողովի 52-րդ նիստում
Հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, թու՛յլ տվեք, ՍԾՏՀ ԽՎ-ի տնտեսական, առեւտրային, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերով հանձնաժողովի անունից ողջունել այս դահլիճում գտնվող բոլոր մասնակիցներին եւ հյուրերին, վստահություն հայտնել, որ այսօրվա աշխատանքը կնպաստի մեր տարածաշրջանում համագործակցությա...
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...