Մայիսի 17-ին Ռուբեն Ռուբինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը նշել է, որ օրենքի 32-րդ հոդվածով կարգավորվում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից վարչապետի աշխատակազմ եւ պետական կառավարման համակարգի մարմիններ դիվանագետների գործուղման իրավահարաբերությունները:
Փոխնախարարի խոսքով՝ վերոնշյալ դրույթի գործնական կիրառման արդյունքում առաջացել է կարգավորման առարկայի ընդլայնման անհրաժեշտություն՝ հաշվի առնելով, որ ԱԳՆ-ից Հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի աշխատակազմեր գործուղման դեպքերը կարգավորված չեն: Նման գործուղումների անհրաժեշտությունը պայմանավորված է վերոնշյալ աշխատակազմերում դիվանագիտական ծառայությանը բնորոշ լիազորությունների իրականացման դեպքերի առկայությամբ:
Գրիգոր Հովհաննիսյանը կարեւորել է արտաքին քաղաքականության ընդհանրական եւ համակարգված իրականացումը պետական տարբեր մարմիններում:
Հարակից զեկուցող Սոս Ավետիսյանը ողջունել է նախաձեռնության ընդունումը, ինչը թույլ կտա ԱԳն-ից եւ դեսպանատներից պետական մարմիններ գործուղվող դիվանագետներին պահպանել մասնագիտական ստաժը եւ ծառայության շարունակականությունը:
Օրինագիծը ստացել է դրական եզրակացություն:
Քննարկվել է 2018թ. խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելության զեկույցը
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մայիսի 17-ին հանդիպել է Եվրոպայում Անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ընտրական հարցերի վարչության ղեկավար Ալեքսանդր Շլիկի ե...
Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդիի կառավարման դպրոցի ուսանողները՝ Ազգային ժողովում
Մայիսի 17-ին Ազգային ժողով են այցելել Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդիի կառավարման դպրոցի ուսանողները, որոնց հետ հանդիպել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը: Այցի նպատակն է ծանոթանալ մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումներին, զարգացումներին, ստանալ քաղաքական օրակարգային որո...
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտական եւ քաղաքական հարցերի հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար 2019 թ. մայիսի 19-25-ը ներառյալ Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:«Տարածաշրջանային անվտանգության քաղաքական-ռազմակա...
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բիշքեկ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի արտագնա նիստին մասնակցելու նպատակով մայիսի 19-20-ը կլինի Ղրղզստանի Հանրապետությունում: Պատվիրակության կազմում են ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը եւ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ...